Skip to main content
Հետադարձ կապ

Խաղադարան

Խաղը երեխայի հիմնական զբաղմունքն է, աշխարհաճանաչողության նրա հիմնական գործիքը: Խաղի արդյունքում զարգանում են երեխայի մտավոր, ֆիզիկական, սոցիալական և զգայական ոլորտները, ակտիվանում է երևակայությունը: Խաղից է կախված, թե ինչ հմտություններով կզինվեն երեխաները, թե ինչպիսի մարդ կդառնան նրանք ու թե ինչպիսի աշխարհ կկերտեն վաղը: Ուրեմն, եկե՛ք խաղանք:

Հիշե՛ք, երեխաները սովորում են, երբ

  • խաղեր են խաղում,
  • լսում են ձեր պատմությունները, ձեր կարդացած հեքիաթները, իսկ հետո խոսում են դրա մասին,
  • զբոսանքի ժամանակ կամ դրանից հետո խոսում են այն մասին, թե ինչ տեսան,
  • երբ իրենք են պատմություններ պատմում կամ հորինում, արտասանում են, երգում, նկար են դիտում կամ էլ բացատրում են, թե ինչպես են ինչ-որ բան արել:

Տեղավորում
Ազատ ու ինքնակառավարվող խաղը երեխաներին ուժ է հաղորդում՝ զարգացնելով ինքնավստահություն և ինքնուրույնություն:

Տարածության չափում
Խաղը երեխայի իրավունքն է. այն էական նշանակություն ունի երեխայի մտավոր, ֆիզիկական, սոցիալական և էմոցիոնալ զարգացման համար:

Առարկաների չափում
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և գործընկերները կոչ են անում կառավարություններին խաղը դարձնել նախադպրոցական կրթության հիմք:

Օրինաչափություններ գտե՛ք
Սկսե՛ք փոխել ձեր մտածելակերպը: Խաղը ալարկոտների համար չէ և այն չափազանց կարևոր է երեխայի զարգացման համար:

Որն է այս խմբից, իսկ որը՝ ոչ
Խաղը շատ օգտակար է երեխաների, ընտանիքների և ամբողջ հասարակության համար:

Դրական ծնողավարում