Skip to main content
Հետադարձ կապ

Առողջական խնդիրներ

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների՝ ջրազրկման և թերսնուցման պատճառով առաջացած փորլուծության հետևանքով աշխարհում տարեկան ավելի քան մեկ միլիոն երեխա է մահանում:

Նորածնի քաշի կորուստ

Կյանքի առաջին շաբաթվա ընթացքում նորածինները կորցնում են իրենց քաշի 8-10%-ը: Դա ֆիզիոլոգիական երևույթ է՝ պայմանավորված հեղուկի կորստով մաշկի միջոցով և շնչառության ժամանակ (որպես պտղի և նորածնի շրջակա միջավայրերի փոփոխության արդյունք), մեզի և մեկոնիումի արտազատումով:

  • Նորածինը իր սկզբնական քաշը սովորաբար վերականգնում է 10-14 օրական հասակում:

  • Երեխայի ճիշտ խնամքը, սնուցումը և ջերմային ռեժիմի պահպանումը նվազեցնում են քաշի կորուստը և ապահովում են դրա արագ վերականգնումը:

  • Քաշի ավելի քան 10% կորուստը կամ սկզբնական քաշի ուշ վերականգնումը վկայում են անբավարար սնուցման կամ որևէ հիվանդության մասին, և կարիք կա լրացուցիչ հետազոտությունների կամ միջամտությունների:

Մահացու վիրուս, որն առաջացնում է մանկական կաթված

Որքանո՞վ է կարմրուկը վտանգավոր:

Ինչո՞ւ պատվաստումների հետաձգումը կարող է վնասակար լինել երեխաների համար

Պատվաստումների ազգային օրացույցը տարեսկզբին համալրվեց ջրծաղիկի դեմ պատվաստումով։ Պատվաստումը նոր է Հայաստանի համար, սակայն ունի 30 տարվա պատմություն։

Ինչու իմ դեռահաս երեխան հոգնած տեսք ունի
Ամեն երրորդ դեռահաս հաճախ զգում է էներգիայի պակաս, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ նրա առողջության, ուսման առաջադիմության վրա։ Ահա դրա առավել տարածված պատճառներից մի քանիսը և խորհուրդներ՝ օգնելու նրան ավելի առույգ զգալու։

Խնամք և առողջություն