![](/index.php/sites/default/files/styles/first_1000_days/public/2021-07/BIA_20200917_0033.jpg?itok=d17AMXAO)
Ինքնախնամք
Ծնող լինելը հեշտ գործ չէ: Յուրաքանչյուր ոք պետք է սովորի դա: Բայց կարևոր է հիշել, որ մենք ունակ ենք լավագույնս հոգ տանել մեր երեխաների մասին միայն այն ժամանակ, երբ խնամում ենք ինքներս մեզ: Հիշեք, որ դու՛ք եք տանը տրամադրություն ստեղծում, և եթե նյարդային եք, լարված, ապա դժվար է ստեղծել երեխաներին անհրաժեշտ ջերմ ու աջակցող միջավայր:
Ծնող լինելը հեշտ գործ չէ:
Ահա երեք բան, որ կարող եք անել դրական էներգիայով լցվելու և վերականգնվելու համար․
- Աջակցություն խնդրեք մտերիմներից։
- Ժամանակ տրամադրեք ձեր սիրած զբաղմունքներին։
- Լիարժեք հոգ տարեք ձեր առողջության մասին։