Skip to main content
Հետադարձ կապ

Որն է այս խմբից, իսկ որը՝ ոչ

Հավաքե՛ք 10 փոքր առարկաների հավաքածու (օրինակ՝ լեգո), որոնք ունեն երկու կամ ավելի հատկանիշներ: Օրինակ՝ երկար և կարճ առարկաներ, ծանր և թեթև, պինդ և փափուկ, կարմիր կամ այլ գույնի:

Դրե՛ք առարկաները սկուտեղի կամ ափսեի վրա:

Խաղը սկսե՛ք՝ վերցնելով մի առարկա և ասելով՝ սա այս խմբից է, որովհետև:

Հետո երեխան ընտրում է մի առարկա և որոշում՝ այն ձեր ասած խմբի՞ց է, թե՞ ոչ:

Շարունակե՛ք հերթով խաղալ մինչև բոլոր առարկաները խմբավորվեն: