
Խմբավորում
Կարող եք երեխային խնդրել, որ օգնի ձեզ խմբավորել լվացքի շորերը: Քանի՞ հատ կա յուրաքանչյուր խմբում: Կարող եք մտածել, թե ինչպես կարելի է խմբավորել լվացքը, օրինակ՝ բաց կամ մուգ գույնի շորեր, մեծ կամ փոքր շորեր և այլն:
Կարող եք նաև այլ բաներ խմբավորել՝
-
Երեխային լոբու կամ քարի հատիկներով լցված տուփ տվե՛ք:
-
Համապատասխան թվերով կամ որոշակի քանակի կետերով քարտեր պատրաստե՛ք և երեսնիվայր դրե՛ք սեղանի վրա:
-
Խնդրե՛ք երեխային շրջել քարտերից մեկը և վրան նշված թվերով առարկաներ խմբավորել (ասենք՝ 5-ական քար, լոբի և այլն):
-
Հետո շրջում եք մեկ այլ քարտ և այս անգամ դրա վրա նշված թվով եք առարկաները խմբավորում (ասենք՝ 3-ական մատիտ, կոճակ և այլն):
-
Երեխային հարցրե՛ք, թե խմբերից որում ավելի շատ կամ ավելի քիչ առարկաներ կան: Քանիսո՞վ ավելի և քանիսո՞վ պակաս:
Նյութն օգտակա՞ր էր
😃
Այո
😐
Մի քիչ
☹️
Ոչ