Skip to main content
Հետադարձ կապ

Ինչ վերցնել կորոնավիրուսի համավարակի ժամանակ հանգստի մեկնելիս

Մանկաբույժ Տիգրանուհի Հովհաննիսյանը ծնողներին խորհուրդ է տալիս երեխաների հետ ամառանոց կամ գյուղ՝ տատիկ-պապիկի տուն, հանգստի մեկնելիս ճամպրուկում պարտադիր ունենալ հիգիենայի միջոցներ, ճամփորդական դեղատուփ

Տատիկ-պապիկին հյուր գնալիս կամ նրանց մոտ հանգստանալիս Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Նունե Բակունցը խորհուրդ է տալիս կրկնակի ուշադիր լինել Քովիդի կանխարգելման ցուցումներին:

Ներկայացնում ենք հանգստի մեկնելիս անհրաժեշտ իրերի, դեղորայքի, հիգիենայի պարագաների ցանկն ու մասնագետների խորհուրդներն ախտանշանների և առաջին օգնության մասին։

ԿԱՐԵՎՈՐ Է ՀԻՇԵԼ

  • Ամառանոց, հյուրանոց, տատիկ-պապիկի տուն մտնելուց առաջ անհրաժեշտ է ախտահանել պայուսակները և ախտահանման ենթակա բոլոր իրերը
  • Երեխան պետք է ուտի մաքուր սնունդ
  • Ուտելուց առաջ երեխան պետք է լվանա ձեռքերը մաքուր, անվտանգ ջրով
  • Երեխաների ձեռքերը նախընտրելի է ոչ թե ախտահանել հատուկ լուծույթներով, այլ լվանալ հոսող ջրով և օճառով
  • Պահածոյացված սնունդը երեխաների համար չէ
  • Կենդանիների և հողի հետ շփվելիս առկա է Փայտացման վտանգ, ինչը զգալի նվազ է՝ Փայտացման դեմ պատվաստում ստացած երեխաների պարագայում
  • Կենդանիները, որոնց հետ շփվում է երեխան, պետք է կանոնավոր բուժզննում անցնեն
  • Տզերից խուսափելու համար, երեխան պետք է կրի երկարաթև շապիկ և թեթև տաբատ
  • Տիզը պետք է հեռացվի անհապաղ:

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐԸ՝

  • ջերմություն
  • հոգնածություն
  • չոր հազ:

Այլ ախտանշաններ՝

  • դժվարացած շնչառություն
  • ցավեր
  • կոկորդի ցավ
  • փորլուծություն
  • սրտխառնոց
  • քթից հոսք:

ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՊԱՅՈՒՍԱԿՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ Է ՈՒՆԵՆԱԼ

  • մեկանգամյա օգտագործման տակդիրներ, տակաշորեր
  • խոնավ ու չոր անձեռոցիկներ
  • արևապաշտպան քսուկ
  • մաքուր ջուր
  • արագ չփչացող, հերմետիկ փաթեթավորված սնունդ
  • մանկական սպասք (մինչև 1-2 տարեկանների համար)
  • բամբակյա թեթև հագուստ և գլխարկ
  • ախտահանիչ լուծույթներ
  • օճառ
  • սրբիչ
  • դիմակներ

ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ԴԵՂԱՏՈՒՓՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ Է ՈՒՆԵՆԱԼ

  • ջերմիջեցնողներ
  • ախտահանող լուծույթներ
  • սպիրտային մեկանգամյա օգտագործման անձեռոցիկներ
  • ոչ սպիրտային հիմքով յոդ
  • սպեղանիներ
  • ցավազրկողներ
  • հակաալերգիկ դեղամիջոցներ
  • բժշկական կամ սովորական ունելի (պինցետ)
  • ջրազրկման բուժման համար նախատեսված աղային լուծույթներ
  • հակափսխեցուցիչ դեղորայք
  • սպիրտային մեկանգամյա օգտագործման անձեռոցիկներ
Առաջարկում ենք կարդալ նաև.

 


Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: