Մանկական աղցաններ
Գազարով և խնձորով աղցան
1/2 փոքրիկ գազար (25 գ), 1/2 խնձոր (40 գ), ընկույզ՝ 2 հատ:
Գազարը և խնձորը լավ լվանալ, մաքրել և քերել քերիչով, ցողել եռման ջրով։ Ավելացնել ընկույզի քերուկ:
Լոլիկով աղցան
1 փոքրիկ լոլիկ (25 գ), բուսական յուղ՝ 2 մլ:
Լոլիկը լավ լվանալ, քերել քերիչով, ավելացնել բուսական յուղը:
Ճակնդեղով և խնձորով աղցան
Ճակնդեղ (25 գ), 1/4 խնձոր (25 գ), , բուսական յուղ՝ 2 մլ, ընկույզ՝ 1 հատ:
Ճակնդեղը լվանալ, եփել կամ խորովել, քերել քերիչով և խառնել խնձորի քերուկի հետխառնել: Կարելի է ավելացնել նաև ընկույզի քերուկ:
Նյութն օգտակա՞ր էր
😃
Այո
😐
Մի քիչ
☹️
Ոչ