Skip to main content
Հետադարձ կապ

Առողջական խնդիրներ

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների՝ ջրազրկման և թերսնուցման պատճառով առաջացած փորլուծության հետևանքով աշխարհում տարեկան ավելի քան մեկ միլիոն երեխա է մահանում:

Նորածնի քաշի կորուստ

Կյանքի առաջին շաբաթվա ընթացքում նորածինները կորցնում են իրենց քաշի 8-10%-ը: Դա ֆիզիոլոգիական երևույթ է՝ պայմանավորված հեղուկի կորստով մաշկի միջոցով և շնչառության ժամանակ (որպես պտղի և նորածնի շրջակա միջավայրերի փոփոխության արդյունք), մեզի և մեկոնիումի արտազատումով:

  • Նորածինը իր սկզբնական քաշը սովորաբար վերականգնում է 10-14 օրական հասակում:

  • Երեխայի ճիշտ խնամքը, սնուցումը և ջերմային ռեժիմի պահպանումը նվազեցնում են քաշի կորուստը և ապահովում են դրա արագ վերականգնումը:

  • Քաշի ավելի քան 10% կորուստը կամ սկզբնական քաշի ուշ վերականգնումը վկայում են անբավարար սնուցման կամ որևէ հիվանդության մասին, և կարիք կա լրացուցիչ հետազոտությունների կամ միջամտությունների:

Քովիդ 19. Երեխան՝ անախտանիշ վարակակիր. Քովիդի հնարավոր հետևանքները
Հարցազրույց մանկաբույժ, վարակաբան Հռիփսիմե Ապրեսյանի հետ

Կորոնավիրուս․ ի՞նչ պետք է իմանան ծնողները
Կորոնավիրուսի մասին հաճախ տրվող հարցերը և դրանց պատասխանները

Մրսածության, հազի և ավելի լուրջ հիվանդությունների մասին
Հազը, մրսածությունը, կոկորդի ցավը և քթից արտադրությունը հաճախ են հանդիպում երեխաների մոտ և սովորաբար անհանգստության տեղիք չեն տալիս:

Երեխայի ուտելու վարքագիծը
Երեխայի ախորժակը կարող է շատ փոփոխական լինել: Մի քանի խորհուրդ ծնողներին, եթե երեխան չափազանց շատ կամ քիչ է ուտում:

Քանի՞ ժամ պետք է քնի ձեր երեխան
Գիշերային քունը հաստատուն է դառնում մոտավորապես 4 ամսական հասակում և տևում է  6-8 ժամ:

Խնամք և առողջություն