Առողջական խնդիրներ
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների՝ ջրազրկման և թերսնուցման պատճառով առաջացած փորլուծության հետևանքով աշխարհում տարեկան ավելի քան մեկ միլիոն երեխա է մահանում:
Նորածնի քաշի կորուստ
Կյանքի առաջին շաբաթվա ընթացքում նորածինները կորցնում են իրենց քաշի 8-10%-ը: Դա ֆիզիոլոգիական երևույթ է՝ պայմանավորված հեղուկի կորստով մաշկի միջոցով և շնչառության ժամանակ (որպես պտղի և նորածնի շրջակա միջավայրերի փոփոխության արդյունք), մեզի և մեկոնիումի արտազատումով:
-
Նորածինը իր սկզբնական քաշը սովորաբար վերականգնում է 10-14 օրական հասակում:
-
Երեխայի ճիշտ խնամքը, սնուցումը և ջերմային ռեժիմի պահպանումը նվազեցնում են քաշի կորուստը և ապահովում են դրա արագ վերականգնումը:
-
Քաշի ավելի քան 10% կորուստը կամ սկզբնական քաշի ուշ վերականգնումը վկայում են անբավարար սնուցման կամ որևէ հիվանդության մասին, և կարիք կա լրացուցիչ հետազոտությունների կամ միջամտությունների: