Skip to main content
Հետադարձ կապ

Հավելյալ սնուցում

Հավելյալ սնուցումը պետք է սկսել երեխայի վեց ամսականը լրանալուն պես: Ի դեպ, յուրաքանչյուր ճաշի 75 տոկոսն ուղղվում է երեխայի ուղեղի կազմավորմանը: Այնպես որ հավելյալ սնուցման առողջ ու անվտանգ լինելն անասելի կարևոր է: 

Ինչպիսին պետք է լինի հավելյալ սնուցումը

  • ժամանակին, այսինքն՝ բոլոր երեխաները, ի հավելումն կրծքի կաթի, պետք է սկսեն հավելյալ սնունդ ստանալ՝ 6 ամսական հասակից սկսած:
  • համապատասխան, որը նշանակում է, որ հավելյալ սնունդը իր սնուցիչ արժեքավորությամբ պետք է առնվազն չզիջի կրծքի կաթին:
  • անվտանգ եղանակով պատրաստված, այսինքն՝ պետք է միջոցներ ձեռնարկվեն նրա՝ ախտածին մանրէներով վարակվելու հավանականությունը նվազագույնի հասցնելու ուղղությամբ:
  • պետք է տրվի համապատասխան ձևով, այսինքն՝ սնունդը պետք է ունենա համապատասխան խտություն և երեխային  տրվի բավարար քանակությամբ:

Եկե՛ք մեր և երեխաների սննդակարգը ավելի առողջ դարձնենք՝ օգտվելով կորոնավիրուսից մեկուսացման հնարավորությունից։
Խորհուրդներ սննդաբան Լիդիա Այվազյանից

Առողջ սնվելու 7 կանոն կամ «առողջ ափսեի» գաղափարը
6-15տ. երեխաների սննդակարգի մասին զրուցել ենք սննդաբան Լիդիա Այվազյանի հետ

Պատրաստվում եք լողափ գնա՞լ. ի՞նչ պետք է իմանալ երեխայի սնունդի մասին
Մանկաբույժ, բ.գ.թ. Մարի Դարակչյանը խոչհուրդ է տալիս լողափում առանձնահատուկ ուշադրություն դարձնել երեխայի սննդին

Ի՞նչ անել եթե երեխան հրաժարվում է հավելյալ սննդից
Հանգիստ եղե՛ք և մի՛ նյարդայնացեք: Մի քանի խորհուրդներ, որոնք հուսով ենք՝ կօգնեն ձեզ:

6-8 ամսական երեխաների սնուցումը
Այս տարիքում երեխան ավելի շատ էներգիայի և սննդանյութերի կարիք ունի, քան իր կյանքի որևէ այլ շրջանում

Սնուցում