Skip to main content
Հետադարձ կապ

Հավելյալ սնուցում

Հավելյալ սնուցումը պետք է սկսել երեխայի վեց ամսականը լրանալուն պես: Ի դեպ, յուրաքանչյուր ճաշի 75 տոկոսն ուղղվում է երեխայի ուղեղի կազմավորմանը: Այնպես որ հավելյալ սնուցման առողջ ու անվտանգ լինելն անասելի կարևոր է: 

Ինչպիսին պետք է լինի հավելյալ սնուցումը

  • ժամանակին, այսինքն՝ բոլոր երեխաները, ի հավելումն կրծքի կաթի, պետք է սկսեն հավելյալ սնունդ ստանալ՝ 6 ամսական հասակից սկսած:
  • համապատասխան, որը նշանակում է, որ հավելյալ սնունդը իր սնուցիչ արժեքավորությամբ պետք է առնվազն չզիջի կրծքի կաթին:
  • անվտանգ եղանակով պատրաստված, այսինքն՝ պետք է միջոցներ ձեռնարկվեն նրա՝ ախտածին մանրէներով վարակվելու հավանականությունը նվազագույնի հասցնելու ուղղությամբ:
  • պետք է տրվի համապատասխան ձևով, այսինքն՝ սնունդը պետք է ունենա համապատասխան խտություն և երեխային  տրվի բավարար քանակությամբ:

9-11 ամսական երեխաների սնուցումը
Ձեր երեխան այս տարիքում ավելի շատ էներգիայի և սննդանյութերի կարիք ունի, քան իր կյանքի որևէ այլ շրջանում

1-2 տարեկան երեխաների սնուցումը
Երեխաներն այս տարիքում արդեն կարող են սնվել ընտանիքի մյուս անդամների նման

Հավելյալ սնուցման ընդհանուր կարևոր սկզբունքները
Հավելյալ սնուցման էֆեկտիվությունը գնահատելու համար անհարժեշտ է հետևել երեխայի աճի ցուցանիշներին

Հավելյալ սննդի անվտանգ պատրաստումն ու պահպանումը
Խորհուրդներ կրծքով չկերակրվող երեխայի հավելյալ սնուցման վերաբերյալ. ինչպե՞ս պատրաստել հավելյալ սնունդը

Հավելյալ սնուցման մթերքների սննդային արժեքը
Երեխային պետք է կերակրել բազմազան և սննդարար ուտելիքով, որպեսզի ապահովվեն նրա բոլոր սննդային կարիքները

Սնուցում