Skip to main content
Հետադարձ կապ

Ինչպես ճիշտ վարվել երեխայի հետ

Բնությունը հոգացել է, որ երեխայի ծնունդի հետ ապահովվի նաև նրա սնունդը։ Մոր կրծքերը սկսում են արտադրել կաթնախեժ, որը ոչ միայն հագեցնում է երեխայի քաղցը, այլ նաև պաշտպանում է նրան ամենատարբեր հիվանդություններից` ապահովելով կյանքի լավագույն սկիզբ:

Խորհուրդ է տրվում՝

Կրծքով սնուցումը սկսել հետծննդյան առաջին ժամվա ընթացքում` ապահովելով մաշկը մաշկին շփում առնվազն կեսից մեկ ժամվա ընթացքում։Երեխային կերակրել ըստ նրա պահանջի` այնքան հաճախ և այնքան երկար, որքան նա ցանկանում է, լինի գիշեր, թե ցերեկ։

Կյանքի առաջին վեց ամիսների (180 օր) ընթացքում երեխային բացառապես կրծքով կերակրել և չտալ նրան որևէ այլ սնունդ կամ հեղուկ, այդ թվում՝ ջուր, սամիթի ջուր, թեյ, հյութեր կամ այլ հեղուկներ, նույնիսկ շոգ եղանակին պայմանով, որ նա հաճախ և ըստ պահանջի է կերակրվում։ Շարունակել կրծքով սնուցումը մինչև երեխայի երկու տարին լրանալը կամ ավելի երկար՝ վեց ամսական հասակից երեխային տալով նաև համապատասխան, անվտանգ հավելյալ սնունդ։

Կրծքով կերակրման հիմնական դիրքերը
Կրծքով կերակրումը ձեր և ձեր երեխայի համար հարմարավետ դարձնելու հինգ եղանակ:

Կրծքով կերակրումն աշխատանքի վերադառնալուց հետո
Գործնական խորհուրդներ կրծքով կերակրումը աշխատավայրում նախապես պլանավորելու համար:

Կրծքով կերակրում և ՔՈՎԻԴ-19 | Ուղիղ եթեր
Մանկաբույժ Լիլիթ Մարությանը պատասխանում է մայրիկներին հուզող հարցերին

Անվտանգ կրծքով կերակրումը կորոնավիրուսային համավարակի օրերին
Ինչպես կերակրել ձեր երեխային՝ հետևելով մասնագիտական ցուցումներին:

Փոքրիկ վարպետության դաս ծնողների համար կրծքով կերակրման վերաբերյալ
Բժիշկ Միշել Գրիսվոլդը պատասխանում է կրծքով կերակրման վերաբերյալ մի քանի կարևոր հարցերի:

Սնուցում