Skip to main content
Հետադարձ կապ

Ինչպես ճիշտ վարվել երեխայի հետ

Բնությունը հոգացել է, որ երեխայի ծնունդի հետ ապահովվի նաև նրա սնունդը։ Մոր կրծքերը սկսում են արտադրել կաթնախեժ, որը ոչ միայն հագեցնում է երեխայի քաղցը, այլ նաև պաշտպանում է նրան ամենատարբեր հիվանդություններից` ապահովելով կյանքի լավագույն սկիզբ:

Խորհուրդ է տրվում՝

Կրծքով սնուցումը սկսել հետծննդյան առաջին ժամվա ընթացքում` ապահովելով մաշկը մաշկին շփում առնվազն կեսից մեկ ժամվա ընթացքում։Երեխային կերակրել ըստ նրա պահանջի` այնքան հաճախ և այնքան երկար, որքան նա ցանկանում է, լինի գիշեր, թե ցերեկ։

Կյանքի առաջին վեց ամիսների (180 օր) ընթացքում երեխային բացառապես կրծքով կերակրել և չտալ նրան որևէ այլ սնունդ կամ հեղուկ, այդ թվում՝ ջուր, սամիթի ջուր, թեյ, հյութեր կամ այլ հեղուկներ, նույնիսկ շոգ եղանակին պայմանով, որ նա հաճախ և ըստ պահանջի է կերակրվում։ Շարունակել կրծքով սնուցումը մինչև երեխայի երկու տարին լրանալը կամ ավելի երկար՝ վեց ամսական հասակից երեխային տալով նաև համապատասխան, անվտանգ հավելյալ սնունդ։

Ինչպե՞ս խրախուսել կրծքով սնուցումը
Կառավարությունները և առողջապահության ոլորտի իշխանությունները կարող են կրծքով սնուցումը խրախուսել՝ ձեռնարկելով Կրծքով կերակրման գլոբալ դաշինքի կողմից հաստատված հետևյալ յոթ քայլերը

Կրծքով հաջող կերակրման 10 քայլերը

Ինչպես աջակցել մայրիկներին կրծքով կերակրելու գործում
Բազմաթիվ գործոններ նպաստում են կրծքով կերակրման համար դրական միջավայրի ստեղծմանը։

Տասնչորս առասպել կրծքով կերակրման մասին
Ներկայացնում ենք կրծքով կերակրման մասին ամենահայտնի առասպելները։

Կրծքով կերակրման կարևորության մասին
Կրծքի կաթը՝ առանց որևէ հավելման, միակ սնունդն ու հեղուկն է, որ երեխային անհրաժեշտ է կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում. կրծքով կերակրման անհրաժեշտության ու կանոների մասին

Սնուցում