Skip to main content
Հետադարձ կապ

Առողջական խնդիրներ

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների՝ ջրազրկման և թերսնուցման պատճառով առաջացած փորլուծության հետևանքով աշխարհում տարեկան ավելի քան մեկ միլիոն երեխա է մահանում:

Նորածնի քաշի կորուստ

Կյանքի առաջին շաբաթվա ընթացքում նորածինները կորցնում են իրենց քաշի 8-10%-ը: Դա ֆիզիոլոգիական երևույթ է՝ պայմանավորված հեղուկի կորստով մաշկի միջոցով և շնչառության ժամանակ (որպես պտղի և նորածնի շրջակա միջավայրերի փոփոխության արդյունք), մեզի և մեկոնիումի արտազատումով:

  • Նորածինը իր սկզբնական քաշը սովորաբար վերականգնում է 10-14 օրական հասակում:

  • Երեխայի ճիշտ խնամքը, սնուցումը և ջերմային ռեժիմի պահպանումը նվազեցնում են քաշի կորուստը և ապահովում են դրա արագ վերականգնումը:

  • Քաշի ավելի քան 10% կորուստը կամ սկզբնական քաշի ուշ վերականգնումը վկայում են անբավարար սնուցման կամ որևէ հիվանդության մասին, և կարիք կա լրացուցիչ հետազոտությունների կամ միջամտությունների:

Երեխայի ուտելու վարքագիծը
Երեխայի ախորժակը կարող է շատ փոփոխական լինել: Մի քանի խորհուրդ ծնողներին, եթե երեխան չափազանց շատ կամ քիչ է ուտում:

Քանի՞ ժամ պետք է քնի ձեր երեխան
Գիշերային քունը հաստատուն է դառնում մոտավորապես 4 ամսական հասակում և տևում է  6-8 ժամ:

Երբ երեխան դժվար է քնում
Երեխայի քնի վերաբերյալ հիմնական սկզբունքներն ու մոտեցումները

Թունավորումներ
Թունավորումներն առօրյա կյանքում հաճախ հանդիպող հիվանդագին վիճակներից են և առաջանում են թունավոր նյութերի՝ տարբեր ուղիներով մարդու օրգանիզմ թափանցելու հետևանքով

Երկաթի պակաս
Օրգանիզմում երկաթի անբավարարություն է առաջանում, երբ սննդով ստացվող երկաթի քանակը պահանջարկից քիչ է, կամ երբ օրգանիզմը որևէ պատճառով երկաթ է կորցնում

Խնամք և առողջություն