Skip to main content
Հետադարձ կապ

Առողջական խնդիրներ

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների՝ ջրազրկման և թերսնուցման պատճառով առաջացած փորլուծության հետևանքով աշխարհում տարեկան ավելի քան մեկ միլիոն երեխա է մահանում:

Նորածնի քաշի կորուստ

Կյանքի առաջին շաբաթվա ընթացքում նորածինները կորցնում են իրենց քաշի 8-10%-ը: Դա ֆիզիոլոգիական երևույթ է՝ պայմանավորված հեղուկի կորստով մաշկի միջոցով և շնչառության ժամանակ (որպես պտղի և նորածնի շրջակա միջավայրերի փոփոխության արդյունք), մեզի և մեկոնիումի արտազատումով:

  • Նորածինը իր սկզբնական քաշը սովորաբար վերականգնում է 10-14 օրական հասակում:

  • Երեխայի ճիշտ խնամքը, սնուցումը և ջերմային ռեժիմի պահպանումը նվազեցնում են քաշի կորուստը և ապահովում են դրա արագ վերականգնումը:

  • Քաշի ավելի քան 10% կորուստը կամ սկզբնական քաշի ուշ վերականգնումը վկայում են անբավարար սնուցման կամ որևէ հիվանդության մասին, և կարիք կա լրացուցիչ հետազոտությունների կամ միջամտությունների:

Նորածնի քաշի կորուստ
Կյանքի առաջին շաբաթվա ընթացքում նորածինները կորցնում են իրենց քաշի 8-10%-ը

Ռախիտ կամ վիտամին D-ի ու Ca-ի (կալցիումի) պակաս
Ռախիտի առաջացումը կանխելու նպատակով երեխային պարտադիր պետք է տալ վիտամին Դ-ի պատրաստուկ

Խնամք և առողջություն