
Կրծքով կերակրումը մայրերի հաղթանակն է
Կրծքի կաթը լավագույն սնունդն է փոքրիկի համար, և, դժվարությունները հաղթահարելու դեպքում, կրծքով կերակրումը Ձեզ և Ձեր սիրելի փոքրիկի համար հաճելի և անփոխարինելի զբաղմունք կդառնա:
Կրծքով կերակրումը կարևոր է
- Լավագույն սնունդն է մանկան համար:
- Նպաստում է երեխայի մտավոր զարգացմանը:
- Պաշտպանում է մանկանը վարակներից և հիվանդություններից:
- Նպաստում է մոր և մանկան միջև մտերմիկ, հուզական կապի և սիրո առաջացմանը:
- Նվազեցնում է հետագայում քրոնիկ հիվանդությունների զարգացման հավանականությունը:
- Նվազեցնում է մոր նոր, անցանկալի հղիության հավանականությունը:
- Նվազեցնում է մոր կրծքագեղձերի և ձվարանների քաղցկեղով, սակավարյունությամբ, ոսկրերի դյուրաբեկությամբ հիվանդանալու հավանականությունը:
- Կրծքի կաթը անփոխարինելի լիարժեք սնունդ է երեխայի համար. այն պարունակում է երեխայի աճի ու զարգացման համար անհրաժեշտ բոլոր սննդարար նյութերը:
- Մինչև 6 ամսականը բացառապես կրծքով սնուցումը լիովին ապահովում է երեխայի բոլոր սննդային պահանջները, այդ թվում ջրի պահանջը՝ նույնիսկ շոգ եղանակին:
- Օգնում է մորը արագ վերականգնելու իր նախկին մարմնակազմությունը: