Skip to main content
Հետադարձ կապ

Խաղի ուժը. երեխային ծննդյան առաջին պահից սկսած

Ծնվելու առաջին իսկ վայրկյանից երեխաներին հետաքրքրում է իրենց շրջապատող աշխարհը։ Իրենց, մարդկանց և շրջապատող աշխարհի ուսումնասիրությամբ երեխաները մեծանում, զարգանում և սովորում են իրենց կարիքներն արտահայտել։

Իսկ ո՞րն է դրան նպաստելու լավագույն ձևը։ Իհարկե՛ խաղը։

Կյանքի վաղ շրջանում ձեզ հետ խաղալը կենսականորեն կարևոր է երեխաների զարգացման համար. այն դրական է անդրադառնում նրանց սովորելու, հոգեկան առողջության և բարեկեցության վրա իրենց ողջ կյանքի ընթացքում։

Խաղալը նպաստում է երեխաների ֆիզիկական, սոցիալական, հուզական և մտավոր զարգացմանը։ Խաղալով երեխաները սովորում են խնդիրներ լուծել, համագործակցել և իրար օգնել՝ նախապատրաստվելով կյանքի հետագա փուլերին։

Նույնիսկ եթե դեռ չեն խոսում, դուք կարող եք խաղի օգնությամբ կապվածություն ստեղծել նրանց հետ և օգնել հաղորդակցվել։

Երեխայի առօրյայում անընդհատ կարելի է խաղեր ներառել, անգամ կերակրելու, հագցնելու կամ լողացնելու ժամանակ։

Ահա մի քանի արժեքավոր խորհուրդ ՅՈՒՆԻՍԵՖ-ի փորձագետների կողմից.

Նորածնից մինչեւ 1 շաբաթական 

Խաղալ.
  • Օգնեք ձեր նորածնին սովորել՝ ձեզ տեսնելով և լսելով. համոզվեք, որ նրանց հագուստները դեմքը չեն ծածկում կամ չափազանց կիպ չեն մարմնին նստած, որպեսզի կարողանան ազատ շարժվել և ձեզ տեսնել։ Թույլ տվեք, որ շարժեն իրենց ձեռքերն ու ոտքերը և ձեզ դիպչեն։
  • Մեղմորեն հանգստացրեք, շոյեք և գրկեք ձեր մանկիկին. նման «մաշկից-մաշկ» շփումը խթանում է ձեր հուզական կապը և օգնում, որ երեխան իրեն ապահով ու անվտանգ զգա։
  • Ժպտացեք ձեր երեխային. երեխաներին մարդկանց դեմքը հմայում է և նրանք հաճախ կրկնօրինակում են ձեր դեմքի արտահայտությունը։
Հաղորդակցվել.
  • Նայեք երեխայի աչքերին և խոսեք նրա հետ. նրանք խոսել չգիտեն, սակայն տեսնում են ձեր դեմքը և լսում են ձեր ձայնն ու իրենց ուրույն ձեւով պատասխանում ձեզ (կրծքով կերակրելն այդ անելու լավ հնարավորություն է):

1 շաբաթականից 6 ամսական

Խաղալ.
  • Երեխայի հետ գույնզգույն խաղալիքներով խաղացեք. մանկական շրխկանները, զանգուլակները, բաժակները, փայտե գդալները և պլաստմասե ափսեները կարող են երեխային հետաքրքրել։ Խաղալիքները դանդաղ տարուբերեք երեխայի աչքի առջև՝ թույլ տալով նրան հասնել և վերցնել դրանք։
  • Երեխան կարող է փորձել խաղալիքը բերանը տանել։ Նրանց բերանը զգայուն է և ջերմաստիճանը, համը զգում են համտեսելու և դիպչելու միջոցով։ Համոզվեք, որ այն ամենն, ինչով խաղում են, անվտանգ է, մաքուր և բավականաչափ մեծ, որ չկարողանան կուլ տալ եւ խեղդվել։
Հաղորդակցվել.
  • Ծիծաղեք և ձայներ արձակեք երեխայի համար. փոքր երեխաներին բավականություն է պատճառում հայտնաբերել, որ կարող են նոր ձայներ արձակել՝ օրինակ ճչալ և ծիծաղել։ Երբ լսեն ձեր ձայները, նրան կկրկնօրինակեն ձեզ և կպատասխանեն մեկ այլ ձայնով։ Ուստի այնպես արեք, որ օրվա ընթացքում բավականաչափ ժամանակ հատկացնեք զվարճանքին և ծիծաղին։ 
  • Կրկնօրինակեք ձեր երեխայի ձայները կամ շարժումները. դա կօգնի նրանց նախապատրաստվել խոսելու փուլին, իսկ ձեզ կօգնի ավելի լավ հասկանալ նրանց հուշումները և կարիքներին արձագանքել (խնամքի կարևորագույն հմտություն):

6-ից 9-ը ամսական

Խաղալ.
  • Տան առարկաներով նոր ձայներ սովորել. այս տարիքում երեխաները սիրում են աղմուկ ստեղծել՝ առարկաներն իրար խփելով կամ գցելով։
  • Երեխային տվեք մաքուր, անվտանգ (և ոչ թանկարժեք) տնային իրեր, որոնցով կարող են խաղալ, սովորել, թե ինչպես են առարկաներն ընկնում և ինչ ձայն են արձակում (պլաստմասե տարաները՝ կափարիչներով, չկոտրվող բաժակները, կաթսաները և գդալները լավ տարբերակներ են):
Հաղորդակցվել.
  • Երեխայի ներկայությամբ կառավարեք ձեր հույզերը. նախքան խոսել սովորելը երեխաները շատ բան են հասկանում։ Նրանք նկատում են, երբ մարդիկ զայրանում են և կարող են անհանգստանալ դրանից։
  • Երեխայի անունը տվե՛ք. երբ երեխաները լսում են իրենց անունը, նրանք սկսում են հասկանալ, որ հատուկ մարդ են ընտանիքում։ Նրանք նաև կսովորեն արձագանքել այն մարդկանց, ովքեր իրենց անունն են տալիս։
  • Ցույց տվեք, որ ձեզ համար կարևոր է ձեր երեխայի հետաքրքրասիրությունը. արձագանքեք նրանց արձակած ձայներին կամ պատմեք նրանց այն առարկայի մասին, որը նրանց հետաքրքրել է։ 

9 -ից 12 ամսական

Խաղալ.

Այս տարիքի երեխաներին դուր են գալիս որոշ պարզ ինտերակտիվ խաղեր. Ահա նրանց սիրելի խաղերից մի քանիսը.

  • «Կու-կու». սա ուրախ և պարզ խաղ է, որը կարող եք խաղալ ձեր երեխայի հետ։ Ձեռքերով կամ կտորով փակեք դեմքը, ապա բացեք և ասացեք «կու-կու»: Ամեն անգամ ձեր դեմքը տեսնելիս երեխան կսկսի ծիծաղել.
  • «Պահմտոցի». երեխայի սիրելի խաղալիքը որևէ կտորի կամ տուփի տակ թաքցրեք։ Երեխային քաջալերեք գտնել այն։
  • Ձեռքերով պարզ խաղեր. խաղացեք այնպիսի խաղեր, ինչպիսին է ձեռքով «հաջողություն» անելը, ասես ինչ-որ մեկին հաջողություն եք ասում և ծափահարում են հնչող երաժշտության տեմպով։
  • Խաղացեք նրանց ոտքերի մատներով. երբ ձեր երեխան հայտնաբերի իր ոտքերի մատները, ոգևորված կսկսի խաղալ դրանցով։
Հաղորդակցվել.
  • Ձեր երեխային սովորեցրեք առարկաների և մարդկանց անունները. երբ երեխաները լսեն նույն խոսքերը նույն առարկաների կամ մարդկանց ներկայությամբ, նրանք կսկսեն զուգորդումներ անել: Օրինակ՝ կսկսեն «քիթ» բառը կապել իրենց քթի հետ և, ի վերջո, կսովորեն ցույց տալ, թե որտեղ է գտնվում իրենց քիթը:
  • Ձեր երեխայի համար նկարազարդ գրքեր կարդացեք. դա կօգնի նրանց նախապատրաստվել հետագայում ինքնուրույն ընթերցանությանը։
  • Պատմություններ պատմեք նրանց. քնելուց առաջ կամ խաղի ժամանակ պատմություններ պատմելը հարստացնում է երեխայի բառապաշարը և զարգացնում երևակայությունը։
  • Եթե պետք է գնաք, ասացեք նրան, թե երբ եք գալու և որեւէ մխիթարող իր տվեք նրան. ձեր երեխան այս տարիքում վախենում է իր տեսադաշտից ձեզ կորցնել։ Պատմեք նրան ձեր անելիքների մասին և որևէ իր տվեք, որը ձեր մասին կհիշեցնի և կվստահեցնի նրան, որ վերադառնալու եք:

12 ամսականից մինչեւ 2 տարեկան

Խաղալ.
  • Սկսեք խաղալիքներն իրար մեջ դնել. երեխային տանը եղած պարզ իրեր տվեք, որոնցով կարող է խաղալ, պլաստմասե թևնոցները, իրար մեջ մտնող տուփերը, սննդի դատարկ տարաները և բաժակները հիանալի խաղալիքներ են:
  • Խրախուսեք երեխային քայլել. կանգնեք մոտիկ, բացեք գիրկը և քաջալերեք երեխային դեպի ձեզ քայլել։
  • Խաղալու ընթացքում ասացեք, թե ինչ եք անում. օրինակ՝ երբ նա ինչ-որ բան է լցնում տուփի մեջ, ասացեք. «Դու լցնում ես տուփը»: Դա նրան կուրախացնի և ավելի վստահ կզգան, հատկապես երբ տեսնեն, թե որքան եք ուրախանում դրանից։
Հաղորդակցվել
  • Երեխային պարզ հարցեր տվեք, որոնք կարող է հասկանալ և պատասխանել. երեխան այս տարիքում սկսում է բառեր հասկանալ և ինքնուրույն բառեր ասել։ Նրանք կարող են պարզ հրահանգների հետևել, օրինակ՝ «խաղալիքը դիր տուփի մեջ»:
  • Տարեք դուրս, բնությանը մոտ և ցույց տվեք կենդանիների ու բույսերի նկարները. Պատմեք նրանց, թե ինչ են տեսնում։
  • Եթե երեխան վիրավորված է, բարի խոսքերով հանգստացրեք նրան։ Ընդունեք նրա զգացմունքները և ցույց տվեք, որ իր կողքին եք։
  • Գովաբանեք երեխային իր ջանքերի և սովորածի համար։

Նույնաբովանդակ այլ նյութեր