Skip to main content
Հետադարձ կապ

Կարիես. ինչպե՞ս կանխարգելել

Շատ ծնողներ՝ հիշելով սեփական փորձը, կարիեսը համարում են  իսկական մղձավանջ՝ գիշերը հանկարծ ծագող սուր ցավ, այտուց, ցավագին բուժում և այլն: Մեր երեխաներն ապագայում կարող են չունենալ նմանօրինակ մղձավանջներ, եթե արդեն այսօր գրագետ կազմակերպենք նրանց ատամների խնամքը, որն ի դեպ, համալիր հասկացություն է: Այս նյութում դուք կգտնեք 6-12 տարեկան երեխաների կարիեսի կանխարգելմանն առնչվող համապարփակ տեղեկատվություն:

Կարիեսի առաջացման հավանականությունը նվազեցնող գործոններից են բերանի խոռոչի լիարժեք հիգիենան, առողջ սննդակարգը և ապրելակերպը, ինչպես նաև ախտահարվածության դեպքում կաթնատամների ժամանակին բուժումն ու խնամքը։

 

Որո՞նք են երեխաների բերանի խոռոչի լիարժեք հիգիենայի հիմնական կանոնները։

Ի՞նչ միջոցներով կազմակերպել անշարժ օրթոդոնտիկ ապարատներ կրող երեխաների բերանի խոռոչի հիգիենան։

Ինչպե՞ս է սնունդն ազդում ատամների առողջության վրա։

Արդյո՞ք ապրելակերպը և սովորությունները նույնպես ազդում են բերանի խոռոչի և ատամների առողջության վրա։

 


Որո՞նք են երեխաների բերանի խոռոչի լիարժեք հիգիենայի հիմնական կանոնները։

Հարց ու պատասխան ատամների հիգիենայի մասին

-Քանի՞ րոպե պետք է մաքրել ատամները։

-3 – 4 րոպե։

-Ի՞նչ հաճախականությամբ պետք է մաքրել ատամները:

-Օրական 2 անգամ՝ առավոտյան, նախաճաշից հետո և գիշերը, քնելուց առաջ։ Ցանկալի է նաև միջուտեստներից հետո նույնպես, հնարավորության դեպքում, գոնե ջրով ողողել բերանը։

Պետք է հաշվի առնել նաև այն, որ հատկապես մեծ թթվայնություն ունեցող ուտեստներ (ցիտրուսներ, քացախով աղցաններ) և ըմպելիք (գազավորված, քաղցր, մրգային հյութեր) ընդունելուց հետո պետք է ողողել  բերանի խոռոչը ջրով և դրանից առնվազն 30 րոպե հետո նոր միայն խոզանակել ատամները։ Սննդի թթվայնության հետևանքով տեղի է ունենում ատամների էմալային շերտի ապահանքայնացում և խոզանակումն անմիջապես ուտելուց հետո կարող է վնասել ատամի էմալը։ 30-60 րոպե հետո թուքը չեզոքացնում է թթվային միջավայրը և կատարում էմալի վերահանքայնացում։

Խորհուրդ է տրվում նաև որպես միջուտեստներ (օրինակ դպրոցական լանչի համար) երեխային առաջարկել կոպիտ սնունդ, որը կապահովի ատամների ինքնամաքրումը, օրինակ՝ գազար, խնձոր։ Այսպիսով կնպաստենք նաև երեխայի սննդային առողջ սովորույթների զարգացմանը։

-Ի՞նչ հաճախականությամբ փոխել ատամի խոզանակը։

-Ամենաուշը 3 ամիսը մեկ պետք է փոխել ատամի խոզանակը, նաև երբ նկատում ենք, որ խոզանակի մազիկները ձևափոխվել են։

-Ինչպե՞ս մոտիվացնել երեխաներին լվանալ ատամները:

-Միջոցները բազմաթիվ են.

  • Միասին լվանալ ատամները՝ օրինակ ծառայել:
  • Սովորույթ դարձնել՝ լվանալ ատամներն ամեն օր նույն ժամին:
  • Ավազե փոքրիկ ժամացույցով հետևել՝ արդյոք խոզանակման համար անհրաժեշտ ժամանակն ավարտվել է, թե՝ ոչ։
  • Բացի տարիքին համապատասխան մածուկ և խոզանակ ընտրելուց նաև հաշվի առնել երեխայի ցանկությունները գույնի, համի հետ կապված, էլէկտրոնիկայով հետաքրքրվող երեխաներին էլեկտրական խոզանակ առաջարկել:
  • Վերջում գովեստի խոսքեր ասել: Հազվադեպ նաև խրախուսական նվերներ տալ:
  • Չմոռանալ ստուգել, թե ինչպես է երեխան մաքրել ատամները:

 

A picture containing person, mouth, wearing, toothbrush

Description automatically generated

Կան հատուկ գունավորող հաբեր. խոզանակելուց հետո տալիս ենք երեխային, որ ծամի, իսկ վայրկյաններ հետո խնդրում ենք ողողել բերանը։ Եթե ատամների վրա կան վատ մաքրած հատվածներ, ապա դրանք կգունավորվեն, որից հետո ծնողները կարող են օգնել երեխային ավելի լավ խոզանակել այդ հատվածները։

 

Մածուկ

6-12 տարեկան երեխաների համար նախատեսված ատամի մածուկների տուփի վրա նշված է տարիքային խումբը: Երեխաների ատամի մածուկը պետք է ավելի մեղմ համ ունենա, քան մեծահասակներինը, սակայն չպետք է շատ քաղցր լինի, որպեսզի երեխան չսովորի դրան:

Տարբեր տարիքի երեխաների ատամների մածուկները տարբերվում են ըստ ֆտորի պարունակության։ Այս տարիքային խմբի երեխաների համար նախատեսված ատամների մածուկներում  ֆտորի պարունակությունը պետք է լինի նույնն, ինչ մեծահասակների ատամի մածուկներում, որպեսզի նոր ծկթած մշտական ատամները, որոնց էմալը դեռ ավելի փափուկ է, ավելի կայուն լինեն կարիեսի առաջացման դեմ։

12 տարեկանից բարձր երեխաները կարող են օգտվել նաև մեծահասակների մածուկներից, եթե համային տհաճ զգացողություններ չեն ունենում։

 

Խոզանակ

6 տարեկանից բարձր երեխաների համար իդեալական ատամի խոզանակը պետք է ունենա փոքր գլխիկ (ատամի բոլոր մակերեսներին հասնելու համար), բռնակի հատվածը պետք է ունենա բավարար հաստություն և հարմար լինի երեխայի ձեռքի մեջ տեղավորվելու համար։ Դեռահասները կարող են օգտվել նաև մեծահասակների համար նախատեսված խոզանակներից։

A picture containing bottle, beverage, bunch, several

Description automatically generated

Կարելի է օգտագործել նաև մանկական էլեկտրական խոզանակներ։ Այդ խոզանակները նույնպես հարմարեցված են երեխաների պահանջներին (փոքր գլխիկ, փափուկ մազիկներ, հարմար բռնակ և ցածր տատանումներ): Պետք է հիշել, որ էլեկտրական խոզանակով նույնպես պետք է պահպանել խոզանակման ճիշտ տեխնիկան։ Այն, ճիշտ է, կարող է ինչ-որ չափով հեշտացնել խոզանակումը, սակայն ատամների վրա անշարժ դրած էլեկտրական խոզանակը  չի կարող երեխայի փոխարեն կատարել ատամների բավարար մաքրում:

 

Ատամնաթել

Քանի դեռ  երեխայի մոտորիկան լավ չի զարգացած, ինչպես ատամները խոզանակելուց, այնպես էլ ատամնաթել օգտագործելուց ծնողները պետք է օգնեն երեխային՝ ատամնաթելի օգտագործումը դարձնելով ատամների ամենօրյա հիգիենայի պարտադիր մաս։ Հետզհետե երեխան կսովորի ինքնուրույն հետևել իր ատամների հիգիենային, սակայն մեծահասակները դեռ պետք է շարունակեն ստուգել՝ երեխան լավ է մաքրել ատամները, թե՝ ոչ։

Բերանի խոռոչի լրացուցիչ ողողման հեղուկների անհրաժեշտություն այս տարիքում չկա, եթե չկա լնդի բորբոքում։ Կարիեսի առաջացման բարձր հավանականության դեպքերում հնարավոր է ֆտոր պարունակող ողողման հեղուկների նշանակում 6 տարեկանից  սկսած: Ատամների խոզանակման և ատամնաթելի օգտագործման տեխնիկան հիմնականում նույնն է, ինչ մինչև 6 տարեկան երեխաների դեպքում։

Text, whiteboard

Description automatically generated

Ատամների հիգիենան ավարտվում է լեզվի խոզանակումով, որի համար կարելի է օգտագործել կա՛մ մեր ունեցած խոզանակը (հաճախ խոզանակի հետևի մակերեսը նախատեսված է հենց լեզվի համար՝ անհարթ է), կա՛մ հատուկ լեզվի խոզանակներ։

 

 

Ի՞նչ միջոցներով կազմակերպել անշարժ օրթոդոնտիկ ապարատներ կրող երեխաների բերանի խոռոչի հիգիենան։

Բերանի խոռոչի հիգիենան օրթոդոնտիկ սարքերի կրման դեպքում ունի իր առանձնահատկությունները՝ կապված տվյալ կոնստրուկցիայի կառուցվածքային առանձնահատկություններով (լիգատուրաների, զսպանակների, էլաստիկ ձգանների առկայություն, որոնք ատամնափառի կուտակման կետեր են հանդիսանում և հատուկ խնամք պահանջում)։

A picture containing shape

Description automatically generated

Նշենք հատուկ «օրթո» տիպի խոզանակները, որոնք նախատեսված են բրեկետ համակարգ կրողների համար. ունեն 2 բարձրության թելիկներ՝ միջին հատվածում ավելի կարճ, իսկ եզրերին՝ ավելի երկար։

Բացի սովորական հիգիենայի պարագաներից մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել նաև հետևյալ պարագաները

 

Ատամնաթելեր, սուպերֆլոսներ

Ատամնաթելերը հիմնականում միջատամնային տարածությունների, նաև ատամների և կոնստրուկցիաների միջև տարածության մաքրման համար են:

Միջատամնային տարածությունների մաքրման արդյունավետ միջոց են համարվում սուպերֆլոսները։ Կառուցվածքի առանձնահատկության շնորհիվ (մի ծայրը պինդ է), այն ավելի հեշտ է անցկացնել միջատամնային տարածություններ, ինչպես նաև հնարավորություն է տալիս թելն անցկացնել և անհրաժեշտ մաքրում իրականացնել օրթոդոնտիկ անշարժ ապարատների շուրջ։

 

Միջատամնային խոզանակ

Միջատամնային տարածությունների, բրեկետների շուրջ մաքրման էֆեկտիվ միջոց են համարվում միջատամնային խոզանակները։  Փոքր չափսերի շնորհիվ հարմար են «գրպանում պահելու» համար։ Միջատամնային խոզանակները ենթակա են ավելի հաճախակի փոփոխման, քան հասարակ խոզանակները։

Կարևոր է, որ միջատամնային խոզանակի չափսը համապատասխանի միջատամնային տարածության չափսին, որպեսզի մաքրումը լինի արդյունավետ և միևնույն ժամանակ չվնասի շուրջատամնային լինդը։

A picture containing person, hand

Description automatically generated

Անհրաժեշտության դեպքում մասնագետը կարող է խորհուրդ տալ հիգիենայի այլ պարագաներ ևս, օրինակ՝ միափունջ ատամնային խոզանակներ, իրրիգատորներ և այլն: Պետք է հիշել, որ վերը թվարկած հիգիենայի պարագաները չեն փոխարինում ատամների խոզանակումը, սրանք հանդիսանում են բերանի խոռոչի հիգիենայի հավելյալ, մաքրումն ավելի էֆեկտիվ դարձնող միջոցներ։

 

 

Ինչպե՞ս է սնունդն ազդում ատամների առողջության վրա։

Փափուկ, ինչպես նաև քաղցր սննդի հաճախակի ընդունումը, ատամնափառի կուտակումը հեշտացնում են բերանի խոռոչում մանրէների կուտակումը (կոպիտ սնունդը նպաստում է ատամների ինքնամաքրմանը)։ Քաղցր սննդի քայքայումից բերանի խոռոչում առաջանում է կաթնաթթու, որը վնասում է ատամները, հանգեցնելով  ապահանքայնացման։ Դա հատկապես վնասակար է քիչ քանակությամբ հանքանյութեր պարունակող կաթնատամների էմալի և նոր ծկթող մշտական ատամների դեռ չամրացած էմալի համար։

  1. Քաղցր՝ «թաքնված» շաքար

Մեր օրերի սննդի հետ կապված խնդիրներից է նաև «թաքնված» շաքարի առկայությունն այնպիսի սննդատեսակներում, որոնց մասին մենք չենք էլ կասկածում, օրինակ՝ զովացուցիչ ըմպելիքներ, մրգային յոգուրտներ, հյութեր, նույնիսկ հանքային ջրեր, տոմատի մածուկ, չիփսեր, պատրաստի ուտեստներ․․․

Ինչ վերաբերվում է քաղցրին, ապա անիմաստ է  ընդհանրապես արգելելը, քանի որ բոլորն էլ սիրում են, հատկապես՝ երեխաները: Ուղղակի պետք է հետևել որոշ կանոնների

  • Քաղցրի կարճատև ազդեցություն։ Եթե քաղցր, ապա՝ օրական մեկ անգամ։

Քաղցրավենիք պետք է  օգտագործել հետևյալ տրամաբանությամբ՝ ավելի վնասակար է, երբ քաղցրավենիքն օգտագործում ենք  օրվա մեջ մի քանի անգամ, թեկուզ և քիչ քանակությամբ, քան թե օրվա մեջ մեկ անգամ, թեկուզ և շատ քանակությամբ (թուքը այսպիսով հասցնում է  չեզոքացնել բերանի խոռոչի թթվայնությունը)։ Հետևաբար ցանկալի է քաղցրից հետո կա՛մ ջուր խմել, կա՛մ ողողել բերանը և հնարավորինս պակասեցնել քաղցր  ուտելու հաճախականությունը։

  • Երեխաներին սովորեցնել սնվել առողջ

Սննդակարգում  ավելացնելով միրգ և բանաջարեղեն, մեծ քանակությամբ սպիտակուցներ պարունակող սնունդ, օրինակ՝ կաթնամթերք, ինտենսիվ ծամվող սնունդ և ատամների համար առողջարար միջուտեստներ՝ գազար, խնձոր, ընկուզեղեն, բրնձե հացիկներ կամ բլիթներ։ Այսպիսով խթանում ենք նաև թքարտադրությունը։

  • Թթու ըմպելիքներն ու սննունդը նույնպես կարող են վնասել ատամները

Թթվային սննդատեսակներից հետո խորհուրդ է տրվում ջուր խմել, առանց շաքար մաստակ օգտագործել և մոտավորապես  30-60 րոպե հետո լվանալ ատամները։

  • Լավագույն ըմպելիքը ջուրն է

Առողջ սննդակարգը ենթադրում է  ինչպես բալանսավորված սննդատեսակների կիրառում (շաքարի հնարավորինս քիչ օգտագործում, բավարար քանակությամբ սպիտակուցներ` կաթնամթերք, միս, ձուկ, ձու, ընկուզեղեն, լոբի, ածխաջրատներ՝ միրգ, հացահատիկային սնունդ, ճարպեր՝ զեյթունի յուղ, ընդեղեն, ձկան յուղ, կարագ, ավոկադո, վիտամիններ՝  միրգ, բանջարեղեն, հանքանյութեր, օրինակ՝ կալցիում, պանիր, նուշ, սխտոր, քունջութի և չիայի սերմեր), այնպես էլ օրվա ընթացքում  սնվելու բավարար հաճախականություն և  ռեժիմ։

Պետք է հիշել, որ առողջ և կանոնավոր սնվելը  նույնքան կարևոր է ատամների և ընդհանուր բերանի խոռոչի առողջության պահպանման համար, որքան  բերանի խոռոչի բարձր հիգիենայի կազմակերպումը։                      http://www.schulaerzte.at/clear.gif

A picture containing person

Description automatically generated

 

 

Արդյո՞ք ապրելակերպը և սովորությունները նույնպես ազդում են բերանի խոռոչի և ատամների առողջության վրա։

Առողջ ատամները առողջ երեխայի արտաքին ցուցանիշներից են։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ հիվանդությունների 20%-ն ունեն ժառանգական բնույթ, 25%-ը պայմանավորված են շրջակա միջավայրի պայմաններով,  55%-ը կախված են ապրելակերպից։ Եթե առաջին և երկրորդ խմբերում պատճառները վերացնել անհնար է, ապա ապրելակերպի ընտրությունը մեր ձեռքերում է։ Ծնողներն իրենց առողջ ապրելակերպով և սննդակարգով պետք է օրինակ ծառայեն  երեխաների համար։

Առողջ ապրելակերպը բազմատարր հասկացոություն է, որն իր մեջ ներառում է հիգիենայի կանոններին հետևելը, առողջ սննդակարգը, շարժողական ակտիվությունը, հոգեէմոցիոնալ հավասարակշռությունը, վատ սովորությունների  (օրինակ՝ ծխելու) բացակայությունը։

Սպորտով զբաղվելը, մաքուր օդին զբոսանքներ կազմակերպելը, լիարժեք քունը բարձրացնում են ինչպես երեխայի, այնպես էլ ծնողների դիմադրողականությունը և ապահովում առողջ սովորությունների ձևավորում, որոնք թե՛ վաղ տարիքում, թե՛ երեխայի կյանքի հաջորդ փուլերում կնպաստեն և՛ բերանի խոռոչի, և՛ ընդհանուր առողջության բարձր մակարդակի պահպանմանը։