4 ամսական երեխայի զարգացման փուլերը
Ձեր փոքրիկը դառնում է ավելի հաղորդասեր, իսկ շարժումները` ավելի նպատակային: Այս տարիքի երեխաները սիրում են թոթովել, գղգղալ, խաղալ և ընդօրինակել այն հնչյուններն ու շարժումները, որոնք լսում և տեսնում են: Կսկսեք նկատել տարբերություն նրա լացի մեջ, քանի որ սովորում է արտահայտել սովածությունը, հիասթափությունը, անհանգստությունը, քնկոտությունը: Շարունակեք կարդալ և բացահայտել ինչպես է ձեր 4 ամսական երեխան սովորում և փոխվում այս փուլում:
4 ամսական երեխայի սոցիալական և հուզական զարգացման փուլերը
4 ամսականում ձեր փոքրիկը սովորում է շփվել շրջապատի մարդկանց հետ.
- ինքնաբուխ ժպտում է,
- փորձում է կրկնօրինակել ձեր շարժումները և դեմքի արտահայտությունները.
- սիրում է խաղալ ուրիշների հետ և կարող է նեղանալ, երբ խաղը դադարի:
Հուշումներ ծնողների համար
- Կիսեք ձեր փոքրիկի հետաքրքրությունը` նայելով և մատնացույց անելով.
- Փորձեք ժպտալ ձեր փոքրիկին և խոսել նրա հետ անուշ ձայնով:
4 ամսական երեխայի լեզվի զարգացման և հաղորդակցման փուլերը
Ինչպես է երեխան արտահայտում իր կարիքները.
- տարբեր ձևով է լացում սովածության, ցավի կամ հոգնածության դեպքերում,
- թոթովում է և կրկնօրինակում է այն հնչյունները, որոնք լսում է:
Հուշումներ ծնողների համար
- Երբ երեխան լացում է, հնարավորինս շուտ արձագանքեք` փորձելով հասկանալ ամեն լացի նշանակությունը:
- Երեխային նայելով կրկնեք նրա արտահայտած ձայնային հնչյունները:
4 ամսական երեխայի ուղեղի զարգացման փուլերը
Ձեր երեխայի ուղեղը զարգանում է.
- սկսում է հեռվից ճանաչել ծանոթ առարկաները և մարդկանց,
- արձագանքում է սիրուն և ջերմությանը,
- աչքերով հետևում է շարժվող առարկաներին` հայացքը պտտելով մի կողմից մյուսը,
- ձեռքերն ու աչքերն աշխատում են միասին,
- ձեզ ցույց է տալիս ուրախ է, թե տխուր,
- ուշադիր նայում է դեմքերին,
- մեկ ձեռքով ձգվում է դեպի խաղալիքները:
Հուշումներ ծնողների համար
- Խաղալիքներ դրեք երեխայի կողքին`օգնելով զարգացնել աչքերի մեջ նայելու և միաժամանակ ձեռքերի շարժմանը հետևելու կարողությունը:
- Խոսեք երեխայի հետ առօրյա գործերն անելիս և ասեք նրան ինչ եք նկատում:
4 ամսական երեխայի շարժումների և ֆիզիկական զարգացման փուլերը
Ինչպես է երեխան շարժվում իր միջավայրում.
- ձեռքերը տանում է դեպի բերանը,
- փորի վրա պառկած ժամանակ արմունկներին հենվելով ձգվում է դեպի վերև,
- առանց օգնության կարող է գլուխը վերև պահել,
- կարող է պտտվել մեջքի վրա,
- կոշտ մակերեսի վրա ոտքերը սեղմում է ներքև,
- կարող է թափահարել իր ձեռքի խաղալիքը:
Հուշումներ ծնողների համար
- Երեխայի մոտ դրեք մանկական խաղալիքներ, որ վերցնի ու թափահարի:
- Երեխային դրեք կոշտ մակերեսի վրա` օգնելով նրան պտտվել (փափուկ մակերեսի վրա այս փուլում դժվար կլինի):
4 ամսական երեխայի սննդի և կերակրման փուլերը
4 ամսական երեխայի կերակուրները
- Երեխան կսկսի սովածության նշաններ ցույց տալ` ձեռքերը դեպի բերանը տանելով:
Հուշումներ ծնողների համար
- Երեխային կրծքով կերակրեք, երբ սովածության նշան է ցույց տալիս:
Ինչին պետք է ուշադրություն դարձնել
Երեխաները տարբեր ձևով են զարգանում, սակայն խորհրդակցեք մանկաբույժի հետ, եթե ձեր 4 ամսական երեխան.
- դժվարությամբ է աչքերից մեկը կամ երկուսը շարժում որևէ ուղղությամբ,
- մարդկանց չի ժպտում,
- իր ձեռքերը դեպի բերանը չի տանում,
- կոշտ մակերեսին դնելիս ոտքերը չի սեղմում ներքև,
- ձայներ չի հանում կամ չի գղգղում,
- գլուխն ուղիղ և ձիգ չի պահում: