Skip to main content
Հետադարձ կապ

Ընդմիշտ խաղ

Կյանքի առաջին 1000 օրվա ընթացքում (առաջին 3 տարիները) ձեր երեխայի ուղեղը զարգանում է ավելի արագ, քան ցանկացած այլ ժամանակահատվածում: Անհավատալի է, չէ՞, որ մինչ փոքր երեխաները կսովորեն խոսել, դուք այդ ընթացքում կարող եք օգնել նրանց զարգացնել ուղեղը։

 

Ինչպե՞ս՝ ցանելով և հնձելով:

LEGO հիմնադրամի և Հարվարդի համալսարանի Երեխայի զարգացման կենտրոնի մասնագետների օգնությամբ ներկայացնում ենք, թե ինչպես որակյալ ժամանակ անցկացնել երեխաների հետ, որպեսզի օգնենք նրանց ուղեղում ստեղծել կարևոր կապեր՝ միաժամանակ միասին զվարճանալով և ուրախ ժամանակ անցկացնելով։

Ի՞նչ է նշանակում՝ ինչ կցանես, այն էլ կհնձես:

Այն երեխայի և ծնողի կամ խնամակալի միջև փոխհարաբերությունների շարք է, որտեղ մեծահասակը սիրով և ըստ անհրաժեշտության արձագանքում է երեխային, նրա ձայներին ու ժեստերին: Դա նման է պինգ-պոնգ խաղինգցում ես, բռնում ես՝ միաժամանակ զվարճանալով։

Ամենակարևորը՝ ձեր երեխայի մասին հոգ տանելն ու նրա կարիքներին և հույզերին արձագանքելն է՝ ողջ ուշադրությունը կենտրոնացնելով նրա վրա։

Ինչպե՞ս եմ ես բանեցնում «ցանել-հնձելու» այս մեթոդը:

Երեխայի ուղեղի մարզումը խրթին բան չէ: Ձեր երեխայի հետ ցանկացած պահը կարող եք վերածել սովորելու համար խաղային առիթի:

Ահա մի քանի հեշտ եղանակներ, որ կօգնեն ձեզ կիրառել այս մեթոդը երեխայի հետ ձեր առօրյա շփումների ժամանակ։

Խաղանք զգեստափոխվելիս

Զվարճանք ավելացրեք առավոտյան առօրյային: Ձեր երեխային հագցնելը հիանալի հնարավորություն է` օգնելու նրան զարգացնել լեզվական հմտությունները։

Երբ նկատում եք, որ նա հետաքրքրված զննում է հագուստը, բարձրաձայն ասեք, թե ինչ հագուստ եք հագցնում նրան: Օրինակ՝ վերնաշապիկը հագցնելիս, ասեք. «Այո, սա քո վերնաշապիկն է»: Կարող եք անգամ ավելի մանրամասնել. «Ի՞նչ գույնի է այս վերնաշապիկը: Սա կապույտ վերնաշապիկ է»:

Խաղանք ուտելու ժամանակ

Երեխայի հետ ուսումնասիրեք ձեր խոհանոցը. Այն լի է հետաքրքիր առարկաներով, գույներով, ձևերով և բույրերով։

Խրախուսե՛ք ձեր երեխայի հետաքրքրասիրությունը՝ ուշադրություն դարձնելով, թե ինչն է նա զննում, ինչով է հետաքրքրվում և ինչին է արձագանքում։ Օրինակ, եթե նկատում եք, որ ձեր երեխան նայում է բանանին, վերցրեք այն և ցույց տվեք` միաժամանակ ասելով, թե ինչ է դա, ինչ գույնի է և այլն: Ձեր երեխայի հետաքրքրությունները նկատելը կօգնի նրան զգալ, որ իրեն հասկանում եք և իր մասին հոգ եք տանում:

Խաղանք լոգանքի ժամանակ

Վերցրեք մի քանի խաղալիքներ և պատրաստվեք խաղալու: Թողեք՝ ձեր երեխան ընտրի իր խաղալիքը: Մի փոքր խաղացեք նրա հետ, և երբ նա պատրաստ լինի մեկ այլ խաղալիք վերցնել, նշեք, որ առաջին խաղալիքով խաղը «ավարտեցինք»: Նորածինների համեմատ՝ փոքր երեխաներն ավելի հաճախ են թելադրում խաղի կանոնները։ Վերջը և սկիզբը հայտարարելը, երեխային ուշադրության կենտրոնում պահելը և նրան առաջատարի դեր տալը կօգնեն նրան զգալ ձեր աջակցությունը սովորելու և ուսումնասիրելու ժամանակ

Ցույց տվե՛ք և սովորե՛ք

Անկախ նրանից՝ մեքենայում եք, թե բակում, դրսում շատ բաներ կարելի է տեսնել: Ուշադրությու՛ն դարձրեք այն ամենին, ինչով ձեր երեխան հետաքրքրվում է և ինչին իր ժեստերի, հայացքի կամ հնչյունների միջոցով արձագանքում է։ Մատնացույց արեք այն՝ ասելով, թե ինչ է դա. «Տեսնու՞մ ես այդ գեղեցիկ թռչունը»: Այսպես երեխան կհասկանա, որ դուք մտածում եք նրա հետաքրքրությունների մասին, և խրախուսում եք նրան ուսումնասիրել շրջապատող աշխարհը:

Հերթափոխի սահմանում

Երեխային խորտիկ կերակրելիս հերթով փոխեք դերերը: Կերակրեք նրան մի կտոր և թույլ տվեք, որ ինքը վերցնի հաջորդ կտորը: Նույնիսկ, եթե դա որոշ ժամանակ է պահանջում, սպասեք ձեր երեխայի արձագանքին: Դերերի այսպիսի հերթափոխն օգնում է նրա վստահության և սոցիալական հմտությունների ձևավորմանը: Սա հիանալի խաղ կլինի 6 ամսական և դրանից մեծ երեխաների համար:

Ժամանակ հատկացնելով ամեն օր այսպիսի համագործակցություններին՝ դուք կյանքին եք նախապատրաստում եք ձեր երեխային՝ հիմքում դնելով շարունակական կրթությունն ու խնդիրների լուծումներ փնտրելը։

Ո՞վ կպատկերացներ, որ մտքի, ուղեղի մարզումն այսքան զվարճալի կարող է լինել։