Դրսում անվտանգ պահվածքի կանոնները
Փոքր երեխաները չեն մտածում, երբ վազում են դեպի փողոց. խնամողները պետք է հետևեն նրանց: Երեխաները չպետք է խաղան փողոցին մոտիկ, առավելևս եթե նրանք խաղում են գնդակով: Երեխաներին պետք է սովորեցնել քայլել փողոցի այն կողմով, որն ուղղված է դեպի երթևեկությունը:
Փողոցն անցնելիս`
- կանգնել փողոցի մի կողմում,
- նայել երկու ուղղությամբ,
- մինչև անցնելը լսել մեքենաների կամ այլ փոխադրամիջոցների ձայները,
- բռնել այլ անձի ձեռքը,
- քայլել, ոչ թե վազել:
Մեծ երեխաներին պետք է խրախուսել, որպեսզի հետևեն փոքրիկներին և լավ օրինակ ցույց տան նրանց:
Հեծանվային պատահարներն ավելի մեծ երեխաների մոտ վնասվածքների և մահվան հաճախակի պատճառ են դառնում: Ընտանիքները կարող են կանխել հեծանվային պատահարները, եթե երեխային սովորեցնեն երթևեկության կանոնները: Երեխաները հեծանիվ քշելու ժամանակ պետք է կրեն սաղավարտներ կամ գլուխը պաշտպանող այլ միջոցներ:
Շատ վտանգավոր է, երբ երեխաները ճանապարհորդում են մեքենայով՝ առանց հատուկ մանկական նստատեղի:
Նյութն օգտակա՞ր էր
😃
Այո
😐
Մի քիչ
☹️
Ոչ