![](/sites/default/files/styles/top_image/public/2019-02/DSC_9915.jpg?itok=gci2DB5X)
Խորհուրդներ 2+ տարեկան երեխաների ծնողներին
- Պարզ հարցեր տվե'ք ու պատասխանները լսե'ք: Խրախուսե՛ք երեխային խոսել: Հարցրե՛ք՝ «ի՞նչ է սա», «որտե՞ղ է պատուհանը», «ո՞ր գնդակն է ավելի մեծ»: Երեխան կտրամարդվի շփվել ձեզ հետ և պատասխանել ձեզ:
- Հեքիաթներ կարդացե՛ք և հարցրե՛ք նրան գրքի նկարների մասին: Երեխան կսկսի փորձել հիշել ձեր կարդացածը ու կփորձի կրկնել:
- Հաշվել սովորացրե՛ք երեխային ու միասին հաշվե՛ք իրերը: Իհարկե, գուցե նա սկզբում սխալվի, բայց հետո հաստատ կսովորի:
- Գունավոր թղթերից տարբեր ձևեր կտրտե՛ք ու թո՛ղ երեխան համեմատի ու դասակարգի դրանք: Նա և կուրախանա և կսկսի տարբեր իրերի, գույների ու ձևերի միջև կապ հաստատել:
Նյութն օգտակա՞ր էր
😃
Այո
😐
Մի քիչ
☹️
Ոչ