![](/sites/default/files/styles/top_image/public/2019-02/2018.3.6_UNICEF_Children_063.jpg?itok=xtet9Asx)
Խորհուրդներ մինչև մեկ ամսական փոքրիկի ծնողներին
- Հնարավորություն տվե՛ք ձեր փոքրիկին տեսնել, լսել, ազատ շարժվել ու դիպչել ձեզ: Կտեսնեք, որ երեխան դեռ ձեռքերը և ոտքերը այդքան էլ կապակցված չի շարժում, սակայն կամաց-կամաց նա կսովորի կորդինացնել իր շարժումները:
- Նայե՛ք երեխայի աչքերի մեջ և ժպիտով պատասխանեք նրա ժպիտին: Կտեսնեք, որ երեխան դրական է արձագանքում ձեր դեմքի արտահայտություներին ու շարժումներին:
- Երեխայի հետ խոսե՛ք նուրբ տոնով և «երեխայի նման»: Բոլորը՝ թե՛ հայրը, թե՛ մայրը պետք է հաղորդակցվեն նորածնի հետ: Նա ձեզ լսում է, իսկ շուտով կսկսի հիշել ու կրկնօրինակել ձեր բառերը:
- Աստիճանաբար փոխե՛ք ձեր ձայնը: Այն դարձրե՛ք դանդաղ/արագ, բարձր/ցածր, կոպիտ/նուրբ: Կտեսնեք, որ երեխան արձագանքում է և շփվում է ձեզ հետ:
- Երեխային փորիկով գետնին դրե՛ք և նրա դիմաց զանգակ դրեք: Դանդաղ բարձրացրե՛ք այդ զանգակը և հետևե՛ք, թե ինչպես է երեխան բարձրացնում իր գլուխն ու ուսերը և նայում այդ առարկային:
- Նրբորեն գրկե՛ք և շոյե՛ք ձեր երեխային: Դա նրան հաստատ դուր կգա:
- Հաճախակի դարձրե՛ք մաշկը մաշկին շփումը: Երեխան շատ ավելի հանգիստ և ապահով է լինում, երբ զգում է ձեզ, ձեր բուրմունքը և լսում է ձեր ձայնը:
Նյութն օգտակա՞ր էր
😃
Այո
😐
Մի քիչ
☹️
Ոչ