Անվտանգության կանոններ, որ պետք է հետևել երեխային քնեցնելիս
Մի քանի անվտանգության կանոններ, որնց հարկավոր է ուշադրություն դարձնել երեխային քնեցնելիս:
- Փոքրիկին պետք է քնեցնել միայն մեջքի վրա պառկած դիրքում. հետազոտությունները վկայում են, որ մնացած բոլոր դիրքերը վտանգավոր են մանուկների համար:
- Երեխաներին անհրաժեշտ է քնեցնել համեմատաբար կոշտ (ոչ շատ փափուկ) ներքնակի վրա: Վերջինս պետք է ծածկի օրորոցի ողջ մակերեսը, որպեսզի փոքրիկը չհայտնվի ներքնակի և օրորոցի միջև առաջացած փոսերում:
- Մինչև երեխայի մեկ տարեկանը բարձ մի օգտագործեք:
- Պետք չէ կերակրել երեխային, քանի դեռ նա չի արթնացել:
- Երեխայի գլխի դիրքը պարբերաբար անհրաժեշտ է փոխել:
- Երեխայի գանգաթաղի ոսկրերը բավականին փափուկ են, ուստի դրանց դեֆորմացիայից խուսափելու համար երեխայի մահճակալի մեջ չպետք է լինի որևէ այլ իր կամ խաղալիք:
Նյութն օգտակա՞ր էր
😃
Այո
😐
Մի քիչ
☹️
Ոչ