![](/sites/default/files/styles/top_image/public/2025-01/UN0766303-_1_.webp?itok=Yz2lCRsa)
Սոցիալական աջակցության տրամադրում e-քարտերի միջոցով
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի գերատեսչության ֆինանսական աջակցությամբ մեկնարկում է ընտանիքների համալիր գնահատման հիման վրա սոցիալական աջակցության մեկանգամյա տրամադրման ծրագիր։
2024-2025 թթ. ընթացքում աջակցությունը կտրամադրվի 4000 ընտանիքի, մասնավորապես՝ երեխաներ ունեցող ընտանիքներին, հղի կանանց, նորածին երեխաներ ունեցող ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող երեխաներին, միածնող ընտանիքներին, սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին, հրատապ կարիք ունեցող, սակայն պետական սոցիալական ծրագրերի շահառու չհանդիսացող ընտանիքներին։
Ծրագրի շրջանակում «Իդրամ» վճարային համակարգի միջոցով տրամադրվելու է հետևյալ վեց քարտերից երեքը՝ կախված տվյալ ընտանիքի ամենահրատապ կարիքներից.
- Ամանորյա
- Մանկական խնամք
- Հագուստ և կոշիկ
- Վերադարձ դպրոց
- Առողջապահական
- Հարմարավետ կենցաղ
Շահառու ընտանիքներն ընտրվել են Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների կողմից՝ կարիքների համալիր գնահատման գործիքով՝ ավտոմատացված և օբյեկտիվ սանդղակավորմամբ։ Ըստ այդմ, յուրաքանչյուր ընտանիքի կտրամադրվի հետևյալ յոթ e-քարտերից երեքը՝ Ամանորյա (50,000 դրամ), Երեխայի խնամք (40,000 դր․), Հագուստ և կոշիկ (25,000 դր.), Առողջապահական (25,000 դր.), Վերադարձ դպրոց (60,000 դր․), Հարմարավետ կենցաղ (60,000 դր.) և Հրատապ սնունդ (11,000-44,000 դր.):
Հաճախ տրվող հարցեր
1․ Ո՞վքեր են իրականացնում այս ծրագիրը։
Ծրագրի գործընկերներն են Միասնական սոցիալական ծառայությունը, «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան և «Իդրամ» վճարային համակարգը։
Ծրագիրն իրականացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի գերատեսչության ֆինանսական աջակցությամբ։ Բնակիչների հետ աշխատանքի հիմնական դերակատարներն են ՀՀ ԱՍՀՆ միասնական սոցիալական ծառայությունը՝ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։ Վճարային գործընթացն ապահովում է «Իդրամ» վճարային համակարգը։
2․ Ո՞րն է ծրագրի իրականացման նպատակը։
Ծրագրի իրականացման նպատակը տեղահանված և տեղացի խոցելի ընտանիքներին կարիքահենք նպատակային սոցիալական աջակցության տրամադրումն է՝ ձմռանն ընդառաջ։ Գործընթացը ենթադրում է Իդրամ վճարային համակարգի e-քարտի ﬕջոցով նպատակային՝ միայն տվյալ կարիքի բավարարման նպատակով անկանխիկ գնումներ իրականացնելու համար դրամական աջակցության տրամադրում:
3. Կարո՞ղ եմ տեղեկատվություն ստանալ աջակցության այլ ծրագրերի վերաբերյալ:
Մեր թեժ գիծը տրամադրում է տեղեկատվություն ﬕայն տվյալ ծրագրի շրջանակներում: Այլ ծրագրերի վերաբերյալ կարող եք դիմել Ձեր համայնքի Միասնական սոցիալական ծառայության կենտրոն, որտեղ ներկայացվում են պետական և համայնքային այլ աջակցության միջոցառումները, կամ զանգահարել 114 թեժ գծի համարով:
4․ Ծրագիրը ժամանակավոր՞ է, թե՞ շարունակական։ Քանի՞ անգամ կարող ենք օգտվել ծրագրից։
Այս փուլում ծրագրի աջակցությունը մեկանգամյա է։ Յուրաքանչյուր շահառու ընտանիք աջակցություն է ստանում 1 անգամ։ Ծրագիրը շարունակվելու է նաև 2025-ի ապրիլից՝ ընդգրկելով նոր շահառուներ։
5․ Արդյո՞ք ծրագրի շրջանակներում նախատեսվում է որևէ վերապատրաստման կամ կրթական բաղադրիչ։
Ծրագրի շրջանակներում ստացված գումարը հնարավոր չէ օգտագործել իբրև կրթաթոշակ կամ վճարել կրթական ծառայությունների կամ վերապատրաստման համար։ Վերադարձ դպրոց աջակցության քարտի միջոցով, սակայն, կարող եք հոգալ ձեր երեխայի կրթական կարիքները, օրինակ՝ գնել գրենական պիտույքներ, պայուսակ, գրքեր և այլն։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում են տեղեկատվական հանդիպումներ, որոնց ընթացքում ծրագրի շահառուները կծանոթանան e-քարտից օգտվելու եղանակներին։
Հետևյալ էջում կարող եք գտնել բազում այլ հարցերի պատասխաններ:
Իսկ եթե այլ հարցեր ունեք, ապա կարող եք կապ հաստատել՝ ըստ հարցի տեսակի ստորև նշված հեռախոսահամարներով:
Տեխնիկական հարցերի դեպքում ո՞ր թեժ գծերով կարող ենք կապ հաստատել։
Տեխնիկական հարցերի դեպքում կարող եք շուրջօրյա 24/7 ռեժիմով կապ հաստատել «Իդրամ» վճարային համակարգի հետ հետևյալ կապի միջոցներով 060 700 700, Տելեգրամ և Whatsapp - 098 700 970 կամ այցելել «Իդրամ»-ի հաճախորդների սպասարկման գրասենյակ երկուշաբթիից ուրբաթ օրերին ժամը 09։00-18։00-ը և շաբաթ օրը՝ 10։00-14։00-ը, հետևյալ հասցեով` ք. Երեւան, Նալբանդյան 48/1, «Սախարով» բիզնես կենտրոն:
Ինչպե՞ս կարող եմ տեղեկանալ, թե ինչ փուլում է գտնվում իմ բողոքը կամ հարցումը։
Խնդրում ենք նշել Ձեր կոնտակտային տվյալները՝ զանգահարելով 095 889 388 հեռախոսահամարով, և ﬔնք կտրամադրենք վերջին թարմացված տեղեկատվությունը։ Եթե հարցումը գտնվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կամ համապատասխան այլ կառույցի վերանայման փուլում, ﬔնք Ձեզ հետ հետադարձ կապ կհաստատենք։
Ինչպե՞ս կապ հաստատել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) կենտրոնի հետ։
Կարող եք զանգահարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զանգերի կենտրոն՝ 114 հեռախոսահամարով կամ դիմել Միասնական սոցիալական ծառայության մոտակա տարածքային կենտրոն։ Հասցեները կարող եք տեսնել Միասնական սոցիալական ծառայության պաշտոնական կայքում՝ այս հղմամբ: