Skip to main content

Խորհուրդներ 2+ տարեկան երեխաների ծնողներին

  • Պարզ հարցեր տվե'ք ու պատասխանները լսե'ք: Խրախուսե՛ք երեխային խոսել: Հարցրե՛ք՝ «ի՞նչ է սա», «որտե՞ղ է պատուհանը», «ո՞ր գնդակն է ավելի մեծ»: Երեխան կտրամարդվի շփվել ձեզ հետ և պատասխանել ձեզ:
  • Հեքիաթներ կարդացե՛ք և հարցրե՛ք նրան գրքի նկարների մասին: Երեխան կսկսի փորձել հիշել ձեր կարդացածը ու կփորձի կրկնել:
  • Հաշվել սովորացրե՛ք երեխային ու միասին հաշվե՛ք իրերը: Իհարկե, գուցե նա սկզբում սխալվի, բայց հետո հաստատ կսովորի:
  • Գունավոր թղթերից տարբեր ձևեր կտրտե՛ք ու թո՛ղ երեխան համեմատի ու դասակարգի դրանք: Նա և կուրախանա և կսկսի տարբեր իրերի, գույների ու ձևերի միջև կապ հաստատել:

Ինչպես ճիշտ վարվել երեխայի հետ