Skip to main content
Հետադարձ կապ

Վարքային խնդիրներ

Ծնող լինելը հեշտ բան չէ: Ագրեսիվ պահվածք, տարիքային ճգնաժամեր, սուտ խոսել, քույրերի ու եղբայրների միջև մրցակցություն, կամակորություն, մանկական վախեր: Այս և այլ վարքային խնդիրների ու դրանց հնարավոր լուծումների մասին կարող եք կարդալ այս բաժնում: 

Ծնողներին հուզող հարցեր

  • Ինչո՞ւ է երեխան լալիս:
  • Ինչպե՞ս է երեխան ուտում:
  • Ինչպե՞ս են երեխային պատրաստում քնելու:
  • Ի՞նչ խնդիրների են բախվում երեխաների ուտելու և քնելու ժամանակ:
  • Ի՞նչ անել, երբ երեխան չի կարողանում առանց ձեզ մնալ:
  • Ո՞ր իրավիճակներում է ձեր երեխան ունենում զայրույթի պոռթկումներ:

Ագրեսիվ վարքագիծ
Ծնողը միշտ պետք է երեխայի կողքին լինի և իր մշտական աջակցությամբ հասկացնի նրան, որ ագրեսիվությունն անընդունելի է, սեփական զգացմունքներն արտահայտելու այլ ձևեր մատնանշի՝ օգնելով ընտրություն կատարել և շտկել վարքագիծը

6-7 տարեկանի ճգնաժամ
Նախադպրոցական հասակից դպրոցական տարիքին անցնելիս տեղի են ունենում բնավորության և վարքի ակնհայտ փոփոխություններ

3 տարեկանի ճգնաժամ
Երեխային այլևս չեն բավարարում նախկին խնամքի և հսկողության ձևերը, և նա ծնողներից պահանջում է այլ մոտեցումներ իր նկատմամբ

1 տարեկանի ճգնաժամ
Ինչպես բոլոր ճգնաժամերը, սա նույնպես կապված է ինքնուրույնություն ձեռք բերելու ցանկության հետ և արտահայտվում է աֆեկտիվ ռեակցիաներով

Ճգնաժամային տարիք
Հոգեբանության մեջ ընդունված է «ճգնաժամային տարիք» անվանել զարգացման մի փուլից մյուսին անցման շրջանը: Կարդացե՛ք այդ տարիքին բնորոշ առանձնահատկությունների մասին

Դրական ծնողավարում