Skip to main content
Հետադարձ կապ

Ինչպե՞ս վարվել երեխաների հետ ճգնաժամային փուլերում

  • Պետք չէ խուճապի մատնվել: Անհրաժեշտ է հիշել, որ ճգնաժամերը ժամանակավոր են և անցնում են, այնպես ինչպես ցանկացած մանկական հիվանդություն տհաճ է, անհանգստացնող է, բայց անցնում է:
  • Ճգնաժամի սուր բնույթի պատճառը ծնողների վերաբերմունքի և պահանջների անհամապատասխանությունն է երեխայի ցանկություններին և հնարավորություններին: Այդ պատճառով պետք է աշխատել, որ երեխայի համար սահմանված բոլոր արգելքները լինեն հիմնավորված, և պետք է ձգտել նրան հնարավորինս ավելի շատ ազատություն և ինքնուրույնություն տալ:
  • Պահանջներում անհրաժեշտ է լինել հետևողական: Եթե ինչ-որ բան արգելում եք, ապա մինչև վերջ մնացեք անզիջում, հակառակ դեպքում լացը կարող է դառնալ ուզածին հասնելու միջոց:
  • Հետևեք, որ ընտանիքի բոլոր անդամները նույն պահանջները դնեն երեխայի առջև:
  • Սուր կամակորության և լացի ժամանակ պետք չէ փորձել համոզել երեխային, այլ ցանկալի է շեղել նրա ուշադրությունը այլ բանի վրա:
  • Պետք է փոխել վերաբերմունքը երեխայի նկատմամբ՝ հաշվի առնելով նրա նոր կարիքները և դատողությունները:
  • Հրամայական տոնը և պատիժները այդ փուլերում անօգուտ են:
  • Եթե երեխայի հետ ձեր հարաբերությունները նման են չընդհատվող պատերազմի, դուք պետք է փոքր-ինչ մեղմ ու զիջող լինեք:
  • Եվ, իհարկե, երեխաների հետ շփվելիս դուք պետք է հնարավորինս լավատես ու զվարթ լինեք: Հումորը և լավատեսությունը կարող են հրաշքներ գործել: