Skip to main content
Հետադարձ կապ

Դրսում անվտանգ պահվածքի կանոնները

Փոքր երեխաները չեն մտածում, երբ վազում են դեպի փողոց. խնամողները պետք է հետևեն նրանց: Երեխաները չպետք է խաղան փողոցին մոտիկ, առավելևս եթե նրանք խաղում են գնդակով: Երեխաներին պետք է սովորեցնել քայլել փողոցի այն կողմով, որն ուղղված է դեպի երթևեկությունը:

Փողոցն անցնելիս`

  • կանգնել փողոցի մի կողմում,
  • նայել երկու ուղղությամբ,
  • մինչև անցնելը լսել մեքենաների կամ այլ փոխադրամիջոցների ձայները,
  • բռնել այլ անձի ձեռքը,
  • քայլել, ոչ թե վազել:

Մեծ երեխաներին պետք է խրախուսել, որպեսզի հետևեն փոքրիկներին և լավ օրինակ ցույց տան նրանց:

Հեծանվային պատահարներն ավելի մեծ երեխաների մոտ վնասվածքների և մահվան հաճախակի պատճառ են դառնում: Ընտանիքները կարող են կանխել հեծանվային պատահարները, եթե երեխային սովորեցնեն երթևեկության կանոնները: Երեխաները հեծանիվ քշելու ժամանակ պետք է կրեն սաղավարտներ կամ գլուխը պաշտպանող այլ միջոցներ:

Շատ վտանգավոր է, երբ երեխաները ճանապարհորդում են մեքենայով՝ առանց հատուկ մանկական նստատեղի: