Skip to main content
Հետադարձ կապ

Նորածնին բարուրել խորհուրդ չի տրվում

Նորածնին բարուրել խորհուրդ չի տրվում, քանի որ`

  • ամուր բարուրելիս երեխայի մարմնի և տակաշորի միջև օդի շերտ գրեթե չի մնում, ինչը թույլ չի տալիս ջերմությունը պահել,
  • մարմնի սեղմված մասերում նվազում է արյան շրջանառությունը, որը հանգեցնում է այդ հատվածներում ջերմաստիճանի անկման,
  • բարուրված երեխան ավելի շատ է քնում և ավելի քիչ է կուրծք պահանջում, որը խանգարում է նորմալ կաթնարտադրության հաստատմանը և երեխայի աճին,
  • գլխով ամուր բարուրելը դժվարացնում է կրծքով կերակրումը, քանի որ երեխան չի կարողանում շարժել գլուխը և բաց անել բերանն այնպես, որպեսզի ճիշտ ամրակցվի կրծքին,
  • ամուր բարուրելը դժվարացնում է երեխայի շնչառությունը,
  • բարուրելը բացասաբար է անդրադառնում հենաշարժիչ համակարգի զարգացման վրա, օրինակ` այն ազդում է կոնքազդրային հոդի թերզարգացմանը,

տանը խորհուրդ չի տրվում անգամ գլխարկ հագցնել երեխային:

Մեկանգամյա օգտագործման տակդիրները շատ ավելի հարմար են. դրանք ունեն մի շարք առավելություններ և անվտանգ են նորածնի համար: Իսկ մաշկի խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է ժամանակին փոխել տակդիրները: