Skip to main content
Հետադարձ կապ

1 տարեկան երեխայի զարգացման փուլերը

Շնորհավորու'մ ենք: Ձեր փոքրիկը մեկ տարեկան է: Այս տարիքում երեխաներն ավելի ակտիվ, հետաքրքրասեր և արտահայտիչ են: Ձեր երեխան կարող է սկսել բառեր արտասանել, ինքնուրույն կանգնել և մի քանի քայլ անել: Գրքեր կարդացեք փոքրիկի համար և ակտիվ խաղեր խաղացեք, որպեսզի օգնեք նրան սովորել ու զարգանալ:  

1 տարեկան երեխայի սոցիալական և հուզական զարգացման փուլերը

1 տարեկանում ձեր փոքրիկը սովորում է շփվել շրջապատի մարդկանց հետ.

  • գիրքը մեկնում է ձեզ, երբ ցանկանում է հեքիաթ լսել,
  • լացում է, երբ ծնողները գնում են,
  • ամաչում է անծանոթ մարդկանցից,
  • հանգնվելիս օգնելու համար պարզում է ձեռքը կամ ոտքը,
  • ունի սիրելի խաղալիքներ,
  • կրկնում է հնչյունները` ձեր ուշադրությունը գրավելու համար:  

Հուշումներ ծնողների համար

  • Խաղացեք երեխայի հետ հաղորդակցական խաղեր, օրինակ`թաքցրեք ինչ-որ բան և հորդորեք, որ գտնի:
  • Հագնվելիս խնդրեք, որ օգնի հանել ոտքը, կանգնել և այլն:

1 տարեկան երեխայի լեզվի զարգացման և հաղորդակցման փուլերը

Ինչպես է ձեր փոքրիկն արտահայտում իր կարիքները.

  • օգտագործում է պարզ ժեստեր և ասում պարզ բառեր` «մամա» և «պապա»,   
  • նրա թոթովանքն ավելի նման է խոսքի,
  • պատասխանում է պարզ հարցերին,
  • փորձում է կրկնել ձեր ասած բառերը:

Հուշումներ ծնողների համար

  • Սովորեցրեք փոքրիկին ասել «բարև» և «հաջող»: Գովեք նրան, երբ ասում է, քանի որ դա կօգնի նրա սոցիալական և հուզական զարգացմանը:   
  • Գովեք երեխային, երբ նա կրկնում է բառերը կամ փորձում է խոսել ուրիշների հետ:
  • Գիրք կարդալիս խնդրեք նրան ցույց տալ հերոսներին և առարկաները

1 տարեկան երեխայի ուղեղի զարգացման փուլերը

Ձեր երեխայի ուղեղը զարգանում է.

  • նա ընդօրինակում է շարժումները և ժեստերը, 
  • հարվածում է առարկաները իրար,
  • խմում է բաժակից և ճիշտ է գործածում այլ առարկաները,
  • գտնում է պահված իրերը,
  • որևէ առարկայի անունը տալիս նայում է այդ առարկային,
  • կարող է հետևել պարզ ուղղություններին և բռնել առարկաները առանց օգնության, 
  • առարկաները կարող է դնել արկղերի մեջ և հանել:

Հուշումներ ծնողների համար

  • Օգնեք և ուղղորդեք ձեր փոքրիկին, երբ նա խաղ է խաղում:
  • Հենց որ նկատեք, որ երեխան հմտանում է և կարողանում է որոշ բաներ ինքնուրույն անել, աստիճանաբար պակասեցրեք օգնությունը` շարունակելով հետևել և ուղղորդել:

1 տարեկան երեխայի շարժումների և ֆիզիկական զարգացման փուլերը

Ինչպես է երեխան շարժվում իր միջավայրում.

  • կարող է առանց օգնության մի քանի քայլ անել,
  • նստում է առանց օգնության,
  • բարձրանում, կանգնում և քայլում է կահույքից բռնվելով:

Հուշումներ ծնողների համար

  • Փորձեք երեխային դնել հարթ մակերեսի վրա, որպեսզի օգնեք նրան զարգացնել մկանները, օրինակ` չոչ անելով, ոտքերն ու ձեռքերը շարժելով: 

1 տարեկան երեխայի սննդի և կերակրկման փուլերը

1 տարեկան երեխայի կերակուրները

  • սնունդն ավելի բազմազան է, օրինակ` եփված փափուկ բանջարեղեն, փափուկ մրգեր, 
  • սովորում է ինքնուրույն ուտել,
  • կարողանում է լավ ծամել ուտելիքը,
  • աստիճանաբար կարողանում է խմել բաժակից:

Հուշումներ ծնողների համար

  • Երեխային օրական հինգ անգամ տվեք կես բաժակ սնունդ` երկու առողջարար նախաճաշիկների հետ միասին:
  • Շարունակեք կրծքով կերակրել, եթե երեխան ուզում է:

Ինչին պետք է ուշադրություն դարձնել

Երեխաները տարբեր ձևով են զարգանում, սակայն խորհրդակցեք մանկաբույժի հետ, եթե ձեր 1 տարեկան երեխան. 

  • չոչ չի անում,
  • չի փնտրում թաքցրած առարկաները,
  • չի կարողանում կանգնել առանց օգնության,
  • մատով ցույց չի տալիս,
  • չի ասում պարզ բառեր,
  • կորցնում է նախկինում բերված հմտությունները:

Երեխայի զարգացումը