Skip to main content
Հետադարձ կապ

Մանկական ապուրներ

Բանջարեղենային կրեմ-ապուրներ

Գազար՝ 10 գ, դդում՝ 30 գ, կարտոֆիլ՝ 30 գ, , ջուր 150 մլ, բուսական յուղ 1-2 թ/գ:

Բանջարեղենը լավ լվանալ: Գազարը մանր կտրտել, շոգեխաշել քիչ քանակի ջրում 10 րոպե, ավելացնել մանր կտրատած դդւոմը, կտրատած կարտոֆիլը, եռացող ջուր և եփել մինչև պատրաստ լինելը: Պատրաստի զանգվածին ավելացնոլ բուսկան յուղ, այնուհետև կրակից վերցնելուց հետո հարել։

 

Վարսակի փաթիլներով կրեմ-ապուր

Վարսակի փաթիլներ՝ 10 գ, գազար՝ 10 գ, կարտոֆիլ՝ 35 գ, ջուր՝ 90 մլ, բուսկան յուղ 2 թ/գ:

Վարսակի փաթիլները եռման ջրում եփել 5-7 րոպե, անցկացնել մաղով, ավելացնել եփած և մաղով անցկացրած գազարն ու կարտոֆիլը, հասցնել եռման ջերմաստիճանի և ավելացնել բուսական յուղը:

 

Բանջարեղենով ապուր

Ճակնդեղ՝ 15 գ, կաղամբ՝ 30 գ, գազար՝ 15 գ, կարտոֆիլ՝ 40 գ, մաղադանոսի արմատներ՝ 5 գ, ջուր՝ 150 մլբուսական յուղ  1-2 թ/գ:

Բանջարեղենը լավ լվանալ: Ճակնդեղը մանր ձողիկների ձևով կտրտել, շոգեխաշել քիչ քանակի ջրում մինչև կիսաեփ դառնալը, ավելացնել մանր կտրատված գազարը և մաղադանոսի արմատները և շոգեխաշել 20-30 րոպե: Եռման ջրում լցնել մանր շկտրատած կաղամբը, կտրատած կարտոֆիլը, եփել 20 րոպե, ավելացնել շոգեխաշած բանջարեղենը, տրորել, հասցնել եռման աստիճանի: Պատրաստի ապուրին ավելացնել բուսական յուղը:

Ապուրների բաղադրատոմսեր երեխաների համար