Skip to main content

Հավելյալ սնուցում

Հավելյալ սնուցումը պետք է սկսել երեխայի վեց ամսականը լրանալուն պես: Ի դեպ, յուրաքանչյուր ճաշի 75 տոկոսն ուղղվում է երեխայի ուղեղի կազմավորմանը: Այնպես որ հավելյալ սնուցման առողջ ու անվտանգ լինելն անասելի կարևոր է: 

Ինչպիսին պետք է լինի հավելյալ սնուցումը

  • ժամանակին, այսինքն՝ բոլոր երեխաները, ի հավելումն կրծքի կաթի, պետք է սկսեն հավելյալ սնունդ ստանալ՝ 6 ամսական հասակից սկսած:
  • համապատասխան, որը նշանակում է, որ հավելյալ սնունդը իր սնուցիչ արժեքավորությամբ պետք է առնվազն չզիջի կրծքի կաթին:
  • անվտանգ եղանակով պատրաստված, այսինքն՝ պետք է միջոցներ ձեռնարկվեն նրա՝ ախտածին մանրէներով վարակվելու հավանականությունը նվազագույնի հասցնելու ուղղությամբ:
  • պետք է տրվի համապատասխան ձևով, այսինքն՝ սնունդը պետք է ունենա համապատասխան խտություն և երեխային  տրվի բավարար քանակությամբ:

Հավելյալ սնուցման ընդհանուր կարևոր սկզբունքները
Հավելյալ սնուցման էֆեկտիվությունը գնահատելու համար անհարժեշտ է հետևել երեխայի աճի ցուցանիշներին

Հավելյալ սննդի անվտանգ պատրաստումն ու պահպանումը
Խորհուրդներ կրծքով չկերակրվող երեխայի հավելյալ սնուցման վերաբերյալ. ինչպե՞ս պատրաստել հավելյալ սնունդը

Հավելյալ սնուցման մթերքների սննդային արժեքը
Երեխային պետք է կերակրել բազմազան և սննդարար ուտելիքով, որպեսզի ապահովվեն նրա բոլոր սննդային կարիքները

Բացառապես կրծքով կերակրման տևողությունը և հավելյալ սնուցում սկսելու տարիքը
Խուսափե՛ք մինչ վեց ամսականը երեխային կրծքի կաթից բացի այլ սնունդ կամ հեղուկներ տալուց. վեց ամսականից սկսած՝ բոլոր երեխաներն, ի լրումն կրծքի կաթի, կարիք ունեն հավելյալ սննդի:

Հավելյալ սնուցման հաճախականությունը, քանակը և խտությունը
6-8 ամսական երեխային խորհուրդ է տրվում օրական 2-3 անգամ հավելյալ սնունդ տալ, 9-23 ամսականին՝ 3-4 անգամ

Սնուցում