Skip to main content

1-2 տարեկան երեխաների սնուցումը

Մեկ տարեկանում երեխան սովորում է ինքնուրույն ուտել: Նա արդեն մեծահասակի նման կարող է լավ ծամել սնունդը, այսպիսով՝ նա կարող է ուտել նույն բաները, ինչ որ դուք:

Համառոտ. մի քանի սկզբունքներ այս տարիքի երեխաների սնուցման վերաբերյալ

  • Մեկ տարեկանում հավելյալ սնունդը, այդ թվում նաև օգտակար միջանկյալ ուտեստները, ձեր երեխայի էներգիայի և սնունդի հիմնական աղբյուրն են:
  • Ամբողջ օրվա ընթացքում նա պետք է 3-4 անգամ ¾ բաժակ չափաբաժնով սնունդ ուտել՝ գումարած մեկ-երկու միջանկյալ ուտեստը:
  • Անհրաժեշտ է շարունակել կրծքով կերակրել երեխային՝ մինչ նրա երկու տարեկան լրանալը:
  • Հրաժարվե՛ք արագ սննդից ու գազավորված ըմպելիքներից:

Այս տարիքում, ճիշտ է, կրծքի կաթը դեռ սննդային կարևոր բաղադրիչների աղբյուր է երեխայի համար ու պաշտպանում է նրան տարատեսակ հիվանդություններից, սակայն հավելյալ սնուցումը դառնում է նրա սնուցման ու էներգիայի հիմնական աղբյուրը: Սկզբում երեխային հավելյալ սնունդն առաջարկե՛ք, հետո, երբ դեռ սոված կլինի, կրծքով կերակրե՛ք նրան:

Ի՞նչ սնունդ առաջարկել երեխային

Ձեր երեխան ամեն ինչ կարող է ուտել, ուստի առաջարկե՛ք նրան այն ամենն, ինչ ինքներդ եք ուտում՝ կարևորելով ամեն մի բաժինը: Ուտելիքի յուրաքանչյուր բաժին պետք է սննդարար ու վիտամիններով հարուստ լինի:

Համոզվե՛ք, որ նրա ամեն օրվա սննդակարգում մեկ բաժին կենդանական ծագման սնունդ կա (կաթ, կաթնամթերք, ձու, միս, ձուկ, թռչնամիս), ինչպես նաև լոբազգիներ (ոսպ, ոլոռ) կամ ընկուզեղեն և գազարագույն ու կանաչ բանջարեղեն ու միրգ: Կալորիականության համար մի փոքր բուսական յուղ կամ յուղ ավելացրե՛ք նրա ուտեստին:

Ապահովե՛ք, որ երեխայի միջանկյալ ուտեստները նույնպես օգտակար/առողջարար լինեն, օրինակ՝ թարմ միրգ:

Որքա՞ն սնունդ ու ի՞նչ հաճախականությամբ

Այս տարիքում երեխան ամբողջ օրվա ընթացքում պետք է 3-4 անգամ ¾ բաժակ չափաբաժնով սնունդ ուտի՝ գումարած մեկ-երկու միջանկյալ ուտեստները:

Եթե դուք կրծքով չեք կերակրում երեխային, նրան ավելի հաճախ հավելյալ սնունդ առաջարկե՛ք: Մեկ տարեկանում, երբ երեխան սկսեց քայլել, նա պետք է չորս կամ հինգ անգամ ճաշ ուտի՝ գումարած միջանկյալ ուտեստները:

Չի՛ կարելի

Հրաժարվե՛ք արագ սննդից ու գազավորված ըմպելիքներից: Գործարանային արտադրության միջանկյալ ուտեստները՝ օրինակ՝ թխվածքաբլիթները, թխվածքները և կոնֆետները օգտակար չեն: Չհրաժարվելով այս սնունդից՝ ձեր երեխայի ստամոքսը լցնում եք շատ շաքարավազ, աղ, յուղ և քիմիայով հարուստ սննդամթերքով՝ փոխարենն այն ավելի օգտակար սնունդով լցնելը:

Ուտելու ժամանակ

Երեխայի առջև պետք է լինի իրեն համապատասխան չափաբաժին սնունդով լցված առանձին ափսե: Սա կօգնի նրան ավելի վաղ սկսել ինքնուրույն սնվել: Սկսե՛ք ինքուրույն սնվելուն սովորացնել, երբ զգաք, որ երեխան պատրաստ է: Նրան տվե՛ք իր չափաբաժին սնունդ ու երկար ժամանակ: Սկզբում նա գուցե լինի դանդաղ ու ավելի փնթի: Օգնե՛ք նրան, որ սննդի մեծ մասն այնուամեայնիվ նրա բերանում լինի և ոչ թե հատակին, շորերին և այլն: Քաջալերե՛ք նրան, որ շուտ ավարտի, բայց ստուգե՛ք նաև, որ քաղցած չմնա:

Խրախուսե՛ք ու լա՛վ խոսքեր ասեք ձեր երեխային ճաշի ժամերին ուտելու համար:

Նստե՛ք նրա դիմաց ու շփվե՛ք երեխայի հետ՝ ժպտացե՛ք նրան, խոսեք հետը, գովե՛ք նրան:

Ճաշի ժամը ուրախ ժամանցի վերածե՛ք:

Հավելյալ սնուցում